Անցնել բովանդակությանը

Հոդված 5. ՄՇՏԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆ

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 5. ՄՇՏԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆ

1. Սույն Համաձայնագրի նպատակների համար «մշտական հաստատություն» արտահայտությունը նշանակում է գործունեության կայուն վայր, որի միջոցով Պայմանավորվող Պետության ձեռնարկությունը իր գործունեությունը ամբողջությամբ կամ մասամբ, իրականացնում է Պայմանավորվող մյուս Պետությունում:

2. «Մշտական հաստատություն» արտահայտությունը մասնավորապես ներառում է.

ա) ղեկավարման վայր,

բ) բաժանմունք,

գ) գրասենյակ,

դ) ֆաբրիկա,

ե) արհեստանոց,

զ) եկամուտ ստանալու նպատակով ապրանքների մատակարարման համար օգտագործվող պահեստ,

է) հանքահոր, նավթի կամ գազի հորատանցք, քարհանք կամ բնական պաշարների հետախուզման կամ արդյունահանման ցանկացած այլ վայր:

3. «Մշտական հաստատություն» արտահայտությունը ներառում է նաև.

ա) շինարարական հրապարակը, շինարարական, հավաքման կամ տեղակայման օբյեկտը կամ դրանց հետ կապված վերահսկողական գործունեությունը, բայց միայն երբ այդպիսի հրապարակի, օբյեկտի կամ գործունեության տևողությունը գերազանցում է 9 ամիսը որևէ 12-ամսյա ժամանակահատվածում,

բ) Պայմանավորվող Պետության ձեռնարկության ծառայությունների մատուցումը (այդ թվում խորհրդատվական) իր կողմից այդ նպատակների համար վարձած ծառայողների կամ այլ անձնակազմի միջոցով Պայմանավորվող մյուս Պետությունում, բայց երբ այդ կարգի գործունեությունը (մեկ կամ փոխկապակցված օբյեկտների համար) գերազանցում է 9-ամսյա ժամանակահատվածը կամ ժամանակահատվածները ցանկացած 12-ամսյա ժամկետում:

4. Չնայած սույն հոդվածի նախորդ դրույթներին, կհամարվի որ «մշտական հաստատություն» արտահայտությունը չի ներառում.

ա) հարմարությունների օգտագործումը բացառապես ձեռնարկությանը պատկանող ապրանքների կամ արտադրանքի պահպանման, ցուցադրման կամ առաքելու նպատակով,

բ) ձեռնարկությանը պատկանող ապրանքների կամ արտադրանքի պաշարի պահումը բացառապես պահպանման, ցուցադրման կամ առաքելու նպատակով,

գ) ձեռնարկությանը պատկանող ապրանքների կամ արտադրանքի պաշարի պահումը բացառապես այլ ձեռնարկության կողմից մշակման նպատակների համար,

դ) ձեռնարկությանը պատկանող ապրանքների կամ արտադրանքի վաճառքը ցուցադրված ոչ պարբերական ժամանակավոր տոնավաճառի շրջանակներում կամ ցուցահանդեսում, եթե ապրանքները կամ արտադրանքը վաճառվել են տոնավաճառի կամ ցուցահանդեսի փակումից հետո ոչ ավելի, քան մեկ ամսվա ընթացքում,

ե) գործունեության կայուն վայրի պահումը բացառապես ձեռնարկության համար ապրանքների կամ արտադրանքի գնման կամ տեղեկությունների հավաքման նպատակներով,

զ) գործունեության կայուն վայրի պահումը բացառապես ձեռնարկության համար նախապատրաստական կամ օժանդակ բնույթի որևէ այլ գործունեություն իրականացնելու նպատակով,

է) գործունեության կայուն վայրի պահումը բացառապես ա-զ ենթակետերում նշված գործունեության տեսակների ցանկացած համակցության իրականացման համար, պայմանով, որ այդ համակցության արդյունքում գործունեության կայուն վայրի ընդհանուր գործունեությունը պետք է կրի նախապատրաստական կամ օժանդակ բնույթ:

5. Չնայած առաջին և երկրորդ կետերի դրույթներին, եթե ձեռնարկության անունից գործող անձը անկախ կարգավիճակով գործակալ չէ (որի մասին խոսվում է 6-րդ կետում), ունի և սովորաբար օգտագործում է Պայմանավորվող Պետությունում ձեռնարկության անունից կոնտրակտներ կնքելու իրավասություն, ապա համարվում է, որ այդ ձեռնարկությունն ունի մշտական հաստատություն այդ Պետությունում ցանկացած գործունեության առումով, որն այդ անձն իրականացնում է ձեռնարկության համար, բացառությամբ այդ անձի գործունեության, սահմանափակված 4-րդ կետում նշված տեսակներով, եթե այն իրականացվում է գործունեության կայուն վայրի միջոցով, ապա այդ գործունեության կայուն վայրը չպետք է դիտարկվի որպես մշտական հաստատություն համաձայն այդ կետի դրույթների:

6. Համարվում է, որ Պայմանավորվող Պետության ձեռնարկությունը չունի մշտական հաստատություն Պայմանավորվող մյուս Պետությունում, եթե նա ձեռնարկատիրական գործունեություն է իրականացնում այդ մյուս Պետությունում բրոքերի, կոմիսիոների կամ անկախ կարգավիճակ ունեցող ցանկացած այլ գործակալի միջոցով, պայմանով, որ այդպիսի անձինք գործում են իրենց ձեռնարկատիրական գործունեության սովորական շրջանակներում:

7. Անկախ սույն հոդվածի նախորդ դրույթներից, կհամարվի, որ Պայմանավորվող Պետության ապահովագրական ձեռնարկությունը Պայմանավորվող մյուս Պետությունում ունի մշտական հաստատություն, եթե նա ընդունում է ապահովագրական մուծումներ այդ մյուս Պետության տարածքում կամ ապահովագրում է այնտեղ հնարավոր ռիսկից` 6-րդ կետում նշված անկախ գործակալի կարգավիճակ չունեցող անձի միջոցով (ասվածը կրկնակի ապահովագրման դեպքերին չի վերաբերում):

8. Այն փաստը, որ Պայմանավորվող Պետության ռեզիդենտ հանդիսացող ընկերությունը հսկում է Պայմանավորվող մյուս Պետության ռեզիդենտ հանդիսացող ընկերությունը կամ հսկվում է նրա կողմից, ինքնըստինքյան այդ ընկերություններից մեկին չի վերածում մյուսի մշտական հաստատության:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։