Հոդված 23. ԱՅԼ ԵԿԱՄՈՒՏՆԵՐ
Հոդված 23. ԱՅԼ ԵԿԱՄՈՒՏՆԵՐ
1. Պայմանավորվող Պետության ռեզիդենտի սույն Համաձայնագրի նախորդ հոդվածներում չքննարկված եկամուտների տեսակները, անկախ առաջացման վայրից կհարկվեն միայն այդ Պետությունում:
2. Առաջին կետի դրույթները չեն կիրառվում այլ եկամուտների նկատմամբ, քան 6-րդ հոդվածի 2-րդ կետում սահմանված անշարժ գույքից եկամուտն է, եթե այդպիսի եկամուտներ ստացողը լինելով Պայմանավորվող Պետության ռեզիդենտ, Պայմանավորվող մյուս Պետությունում իրականացնում է ձեռնարկատիրական գործունեություն այնտեղ գտնվող մշտական հաստատության միջոցով կամ մատուցում է այդ մյուս Պետությունում անկախ անհատական ծառայություններ այնտեղ գտնվող հաստատուն բազայից և գույքը կամ իրավունքը, որի հետ կապված վճարվել է եկամուտը, իրոք կապված են այդպիսի մշտական հաստատության կամ հաստատուն բազայի հետ: Այդ դեպքում, կախված հանգամանքներից, կիրառվում են 7-րդ կամ 15-րդ հոդվածների դրույթները:
3. Անկախ առաջին և երկրորդ կետերի դրույթներից, Պայմանավորվող Պետության ռեզիդենտի, սույն Համաձայնագրի նախորդ հոդվածներում չհիշատակված և Պայմանավորվող մյուս Պետությունում առաջացած, եկամուտի տեսակները նույնպես կարող են հարկվել այդ մյուս Պետությունում: