Անցնել բովանդակությանը

Հոդված 2. ՀԱՐԿԵՐ, ՈՐՈՆՑ ՎՐԱ ՏԱՐԱԾՎՈՒՄ Է ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐԸ

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 2. ՀԱՐԿԵՐ, ՈՐՈՆՑ ՎՐԱ ՏԱՐԱԾՎՈՒՄ Է ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐԸ

1. Սույն Համաձայնագիրը տարածվում է յուրաքանչյուր Պայմանավորվող Պետության, նրա վարչատարածքային ստորաբաժանումների կամ իշխանության տեղական մարմինների կողմից եկամուտներից և գույքից գանձվող հարկերի վրա, անկախ դրանց գանձման եղանակից:

2. Եկամուտներից և գույքից գանձվող հարկեր են համարվում եկամուտների ընդհանուր գումարից, գույքի ընդհանուր արժեքից կամ եկամուտների և գույքի առանձին տարրերից, այդ թվում շարժական կամ անշարժ գույքի օտարման արդյունքում հավելաճից գանձվող, ձեռնարկությունների վճարած աշխատավարձի ընդհանուր գումարից գանձվող, ինչպես նաև գույքի արժեքաճից բոլոր տեսակի հարկերը:

3. Սույն Համաձայնագիրը տարածվում է մասնավորապես հետևյալ` գոյություն ունեցող հարկերի վրա.

ա) Հայաստանի առնչությամբ.

(I) շահութահարկ,

(II) ֆիզիկական անձանցից եկամտահարկ,

(III) գույքահարկ,

(IV) հողի հարկ, (հետագայում` «հայկական հարկ»)

բ) Ռումինիայի առնչությամբ.

(I) ֆիզիկական անձանց ստացած եկամուտներից հարկ,

(II) շահույթից հարկ,

(III) աշխատավարձից և այլ նման վճարումներից հարկ,

(IV) գյուղատնտեսական եկամուտներից հարկ,

(V) շահաբաժիններից հարկ,

(VI) շինություններից հարկ և շինություններով և կառույցներով զբաղեցված հողի հարկ: (հետագայում` «ռումինական հարկ»)

4. Սույն Համաձայնագիրը պետք է կիրառվի նաև, բնույթով նույնական կամ նմանատիպ այլ հարկերի նկատմամբ, որոնք գանձվելու են ի լրումն գործող հարկերի կամ դրանց փոխարեն սույն Համաձայնագրի ստորագրումից հետո: Պայմանավորվող Պետությունների իրավասու մարմինները ժամանակին կծանուցեն միմյանց իրենց հարկային օրենսդրությունում կատարված որևէ նշանակալի փոփոխությունների մասին:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։