Հոդված 10. ՇԱՀԱԲԱԺԻՆՆԵՐ
Հոդված 10. ՇԱՀԱԲԱԺԻՆՆԵՐ
1. Շահաբաժինները, որոնք վճարում է Պայմանավորվող Պետության ռեզիդենտ հանդիսացող ընկերությունը Պայմանավորվող մյուս Պետության ռեզիդենտին, կարող են հարկվել այդ մյուս Պետությունում:
2. Սակայն, այդպիսի շահաբաժինները կարող են հարկվել նաև այն Պայմանավորվող Պետությունում, ում ռեզիդենտն է համարվում շահաբաժիններ վճարող ընկերությունը, այդ Պետության օրենսդրությանը համապատասխան, բայց եթե ստացողը շահաբաժինների փաստացի սեփականատերն է, ապա պարտավորվող հարկը չպետք է գերազանցի.
ա) շահաբաժինների համախառն գումարի 5 %, եթե փաստացի սեփականատեր համարվող ընկերությունը ուղղակի տնօրինում է շահաբաժիններ վճարող ընկերության գույքի առնվազն 25 %-ը,
բ) շահաբաժինների համախառն գումարի 10 %, մնացած բոլոր դեպքերում:
Պայմանավորվող Պետության իրավասու մարմինները այս սահմանափակումների կիրառման եղանակը կորոշեն փոխադարձ համաձայնությամբ:
Այս կետը չի ազդի ընկերության շահույթի (որտեղից վճարվում են շահաբաժինները) հարկման վրա:
3. «Շահաբաժիններ» տերմինը սույն Հոդվածում օգտագործելիս նշանակում է եկամուտ` բաժնետոմսերից, բաժնետոմսերի «օգտագործումից» կամ իրավունքների «օգտագործումից», հանքարդյունաբերության բաժնետոմսերից, հիմնադիրների բաժնետոմսերից կամ պարտապահանջ չհանդիսացող` շահույթին մասնակցության իրավունք տվող այլ իրավասությունից, ինչպես նաև այլ կորպորատիվ իրավունքներից, որոնք ենթակա են նույնպիսի հարկային կարգավորման, ինչպես բաժնետոմսերից եկամուտը, այն Պետության հարկային օրենսդրության համաձայն, որի ռեզիդենտն է հանդիսանում շահույթի բաշխումը իրականացնող ընկերությունը:
4. Առաջին և երկրորդ կետերի դրույթները չեն կիրառվում, եթե շահաբաժինների փաստացի սեփականատերը, լինելով Պայմանավորվող Պետության ռեզիդենտ, ձեռնարկատիրական գործունեություն է իրականացնում Պայմանավորվող մյուս Պետությունում, ում ռեզիդենտն է շահաբաժիններ վճարող ընկերությունը այնտեղ գտնվող մշտական հաստատության միջոցով, կամ անկախ անհատական ծառայություններ է մատուցում այդ մյուս Պետությունում այնտեղ գտնվող հաստատուն բազայի միջոցով, և մասնակցությունը, որի հետ կապված վճարվում են շահաբաժինները իրոք վերաբերում են նման մշտական հաստատությանը կամ հաստատուն բազային: Այդ դեպքում, հանգամանքներից կախված, կիրառվում են սույն Համաձայնագրի 7-րդ կամ 15-րդ հոդվածների դրույթները:
5. Այն դեպքում, երբ Պայմանավորվող Պետության ռեզիդենտ համարվող ընկերությունը շահույթ կամ եկամուտ է ստանում Պայմանավորվող մյուս Պետությունում, վերջինս կարող է չհարկել ընկերության վճարած շահաբաժինները, բացառությամբ, եթե այդպիսի շահաբաժինները վճարվում են այդ մյուս Պետության ռեզիդենտին, կամ եթե մասնակցությունը, որի հետ կապված վճարվում են շահաբաժինները, իրոք գործնականորեն կապված են այդ մյուս Պետությունում գտնվող մշտական հաստատության կամ հաստատուն բազայի հետ, և ընկերության չբաշխված շահույթից հարկեր չգանձել, անգամ եթե շահաբաժինները վճարվում են կամ չբաշխված շահույթը լիովին կամ մասամբ կազմված է այդ մյուս Պետությունում կազմավորվող շահույթից կամ եկամուտից: