Անցնել բովանդակությանը

Հոդված 11. ՏՈԿՈՍՆԵՐ

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 11. ՏՈԿՈՍՆԵՐ

1. Տոկոսները, որոնք առաջանում են Պայմանավորվող Պետությունում և վճարվում են Պայմանավորվող մյուս Պետության ռեզիդենտին, կարող են հարկվել այդ մյուս Պետությունում:

2. Սակայն, նման տոկոսները կարող են հարկվել նաև Պայմանավորվող այն Պետությունում, որտեղ դրանք առաջանում են, այդ Պետության օրենսդրությանը համապատասխան, բայց եթե ստացողը հանդիսանում է տոկոսների փաստացի սեփականատերը, ապա պարտավորվող հարկն այդ դեպքում չպետք է գերազանցի տոկոսների համախառն գումարի 10 %: Պայմանավորվող Պետության իրավասու մարմինները սույն սահմանափակման կիրառման եղանակը կորոշեն փոխադարձ համաձայնությամբ:

3. Անկախ 2-րդ կետի դրույթներից, Պայմանավորվող Պետությունում առաջացած տոկոսը կազատվի այդ Պետությունում հարկումից, եթե այն ստանում և փաստորեն տնօրինում է Պայմանավորվող մյուս Պետության կառավարությունը, իշխանության տեղական մարմինը, վարչատարածքային ստորաբաժանումը կամ կառավարության, իշխանության տեղական մարմնի, վարչատարածքային ստորաբաժանման որևէ գործակալությունը, բանկային միավորումը կամ հաստատությունը, եթե Պայմանավորվող մյուս Պետության ռեզիդենտի պարտապահանջները երաշխավորում, ապահովագրում, ուղղակի կամ անուղղակի ֆինանսավորում են Պայմանավորվող մյուս Պետության կառավարությանը ամբողջովին պատկանող ֆինանսական հաստատությունները:

4. «Տոկոսներ» տերմինը սույն հոդվածում օգտագործելիս նշանակում է եկամուտ ցանկացած տեսակի պարտապահանջներից, անկախ իպոտեկային ապահովումից և անկախ պարտապանի շահույթում մասնակցության իրավունքի առկայությունից, և մասնավորապես, եկամուտ կառավարական արժեթղթերից, փոխառության տոմսերից ու պարտատոմսերից, ներառյալ դրանց պարգևավճարներն ու շահումները, կցված այդպիսի արժեթղթերին, պարտատոմսերին և փոխառության տոմսերին: Սույն հոդվածի նպատակների առումով ժամկետանց վճարումների համար պարտավորվող տույժերը որպես տոկոսներ չեն դիտվում:

5. Առաջին և երկրորդ կետերի դրույթները չեն կիրառվի, եթե տոկոսների փաստացի սեփականատերը, լինելով Պայմանավորվող Պետության ռեզիդենտ, ձեռնարկատիրական գործունեություն է իրականացնում Պայմանավորվող մյուս Պետությունում, որտեղ առաջացել են այդ տոկոսները, այնտեղ գտնվող մշտական հաստատության միջոցով կամ անկախ անհատական ծառայություններ է մատուցում այդ մյուս Պետությունում, այնտեղ գտնվող հաստատուն բազայից և պարտապահանջը, որի հիման վրա տոկոսները վճարվում են, իրոք վերաբերում է նման մշտական հաստատությանը կամ հաստատուն բազային: Այդ դեպքում կիրառվում են 7-րդ կամ 15-րդ հոդվածների դրույթները` կախված հանգամանքներից:

6. Համարվում է, որ տոկոսներն առաջանում են Պայմանավորվող Պետությունում, եթե վճարողն ինքը Պետությունն է, նրա վարչատարածքային ստորաբաժանումը, իշխանության տեղական մարմինը կամ այդ Պետության ռեզիդենտը: Սակայն, եթե տոկոսներ վճարող անձը, անկախ այն բանից` Պայմանավորվող Պետության ռեզիդենտ է թե ոչ, մշտական հաստատություն կամ հաստատուն բազա ունի Պայմանավորվող Պետությունում, որոնց գործունեության արդյունքում ստեղծվել է պարտքը, որի տոկոսները վճարվում են, և այդպիսի տոկոսների վճարման ծախսերը կրում է այդպիսի մշտական հաստատությունը կամ հաստատուն բազան, ապա համարվում է, որ այդ տոկոսները առաջանում են այն Պետությունում, որտեղ գտնվում են մշտական հաստատությունը կամ հաստատուն բազան:

7. Եթե վճարողի և փաստացի սեփականատիրոջ, կամ նրանց երկուսի և որևէ երրորդ անձի միջև հատուկ հարաբերությունների հետևանքով պարտապահանջին վերաբերող տոկոսների գումարը գերազանցում է այն գումարին, որը կհամաձայնեցվեր վճարողի և փաստացի սեփականատիրոջ միջև, նման հարաբերությունների բացակայության դեպքում, ապա սույն հոդվածի դրույթները կիրառվում են միայն նշված վերջին գումարի նկատմամբ: Այս դեպքում վճարի ավելցուկային մասը առաջվա պես կմնա հարկվող Պայմանավորվող Պետություններից յուրաքանչյուրի օրենսդրությանը համապատասխան, հաշվի առնելով սույն Համաձայնագրի մյուս դրույթները:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։