Անցնել բովանդակությանը

Հոդված 14. ԳՈՒՅՔԻ ԱՐԺԵՔԻ ՀԱՎԵԼԱՃԸ

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 14. ԳՈՒՅՔԻ ԱՐԺԵՔԻ ՀԱՎԵԼԱՃԸ

1. Պայմանավորվող Պետության ռեզիդենտի, 6-րդ հոդվածում սահմանված, Պայմանավորվող մյուս Պետությունում գտնվող անշարժ գույքի օտարումից ստացած արժեքի հավելաճը, կարող է հարկվել այդ մյուս Պետությունում:

2. Պայմանավորվող Պետության ձեռնարկության, Պայմանավորվող մյուս Պետությունում ունեցած, մշտական հաստատության ձեռնարկատիրական գույքի մաս կազմող շարժական գույքի կամ անկախ ծառայությունների մատուցման նպատակով Պայմանավորվող Պետության ռեզիդենտի Պայմանավորվող մյուս Պետությունում ունեցած, հաստատուն բազային վերաբերող շարժական գույքի օտարումից արժեքի հավելաճը, ներառյալ այդպիսի մշտական հաստատության (առանձին կամ ամբողջ ձեռնարկության հետ մեկտեղ) կամ այդպիսի հաստատուն բազայի օտարումից այդպիսի հավելաճը կարող են հարկվել այդ մյուս Պետությունում:

3. Միջազգային փոխադրումներում գործող ծովային, օդային կամ գետային նավերի, ավտոմոբիլային կամ երկաթուղային փոխադրամիջոցների, ինչպես նաև այդպիսի ծովային, օդային կամ գետային նավերի, ավտոմոբիլային կամ երկաթուղային փոխադրամիջոցների շահագործմանը վերաբերող շարժական գույքի օտարումից Պայմանավորվող Պետության ձեռնարկության ստացած արժեքի հավելաճը հարկվում են միայն այդ Պետությունում:

4. Ընկերության, ում գույքը ուղղակի կամ անուղղակի գլխավորապես կազմված է Պայմանավորվող մյուս Պետությունում գտնվող անշարժ գույքից, բաժնետոմսերի կամ այլ կորպորատիվ իրավունքների օտարումից Պայմանավորվող Պետության ռեզիդենտի ստացած արժեքի հավելաճը, կարող է հարկվել այդ մյուս Պետությունում:

5. Առաջին, երկրորդ, երրորդ և չորրորդ կետերում չնշված ցանկացած գույքի օտարումից արժեքի հավելաճը հարկվում է միայն Պայմանավորվող այն Պետությունում, ում ռեզիդենտն է գույք օտարողը:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։