Հոդված 16. ԿԱԽՅԱԼ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Հոդված 16. ԿԱԽՅԱԼ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ
1. Հաշվի առնելով 17-րդ, 19-րդ, 20-րդ, 21-րդ և 22-րդ հոդվածների դրույթները, աշխատավարձը և նման այլ վարձատրումները, որոնք Պայմանավորվող Պետության ռեզիդենտը ստանում է վարձու աշխատանքի դիմաց, հարկվում են միայն այդ Պետությունում, եթե միայն վարձու աշխատանքը չի իրականացվում Պայմանավորվող մյուս Պետությունում: Եթե վարձու աշխատանքը իրականացվում է Պայմանավորվող մյուս Պետությունում, ապա այդ կապակցությամբ ստացված վարձատրումը կարող է հարկվել այդ մյուս Պետությունում:
2. Չնայած առաջին կետի դրույթներին, Պայմանավորվող Պետության ռեզիդենտի ստացած վարձատրությունը Պայմանավորվող մյուս Պետությունում իրականացվող վարձու աշխատանքի դիմաց, հարկվում է միայն հիշատակված առաջին Պետությունում, հետևյալ պայմանների միաժամանակ կատարման դեպքում.
ա) ստացողը գտնվում է մյուս Պետությունում տվյալ օրացուցային տարում սկսվող կամ ավարտվող ամբողջությամբ վերցրած 183 օր կազմող (ցանկացած 12-ամսվա ընթացքում) ժամանակահատվածը կամ ժամանակահատվածները չգերազանցող ժամկետում.
բ) վարձատրությունը վճարվում է մյուս Պետության ռեզիդենտ չհանդիսացող ձեռնարկատեր-վարձողի կողմից կամ նրա անունից,
գ) վարձատրություն կատարելու ծախսերը չի կրում մշտական հաստատությունը կամ հաստատուն բազան, որ մյուս Պետությունում ունի ձեռնարկատեր-վարձողը:
3. Չնայած սույն հոդվածի նախորդ դրույթներին, Պայմանավորվող Պետության ձեռնարկության իրականացրած միջազգային փոխադրումներում գործող ծովային, օդային կամ գետային նավում, ավտոմոբիլային կամ երկաթուղային փոխադրամիջոցներում իրականացվող վարձու աշխատանքի հետ կապված վարձատրությունը կարող է հարկվել այդ Պետությունում: