Անցնել բովանդակությանը

Հոդված 18. ԱՐՎԵՍՏԻ ԱՇԽԱՏՈՂՆԵՐ և ՄԱՐԶԻԿՆԵՐ

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 18. ԱՐՎԵՍՏԻ ԱՇԽԱՏՈՂՆԵՐ և ՄԱՐԶԻԿՆԵՐ

1. Անկախ 15-րդ և 16-րդ հոդվածների դրույթներից, եկամուտը, որը ստանում է Պայմանավորվող Պետության ռեզիդենտը որպես արվեստի աշխատող` թատրոնի, կինոյի, ռադիոյի, հեռուստատեսության դերասան, որպես երաժիշտ կամ մարզիկ Պայմանավորվող մյուս Պետությունում կատարվող իր անհատական` որպես այդպիսին, գործունեությունից, կարող է հարկվել այդ մյուս Պետությունում:

2. Եթե արվեստի աշխատողի կամ մարզիկի` որպես այդպիսին իրականացվող, անհատական գործունեությունից առաջացած եկամուտը հաշվարկվում է ոչ թե արվեստի աշխատողին կամ մարզիկին, այլ մեկ ուրիշ անձի, ապա չնայած սույն Համաձայնագրի 7-րդ, 15-րդ և 16-րդ հոդվածների դրույթներին, այդ եկամուտը կարող է հարկվել այն Պետությունում, որտեղ այդ արվեստի աշխատողը կամ մարզիկը իրականացնում են գործունեությունը:

3. Չնայած առաջին և երկրորդ կետերի դրույթներին, առաջին կետում նշված Պայմանավորվող Պետությունների կառավարությունների միջև համաձայնեցված մշակութային և մարզական փոխանակման շրջանակներում գործունեությունից ստացած եկամուտը, եթե այն չի իրականացվում շահույթ ստանալու նպատակով, կազատվի հարկումից այն Պայմանավորվող Պետությունում, որտեղ այդ գործունեությունը իրականացվել է:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։