Հոդված 21. ՈՒՍԱՆՈՂՆԵՐ և ՊՐԱԿՏԻԿԱՆՏՆԵՐ
Հոդված 21. ՈՒՍԱՆՈՂՆԵՐ և ՊՐԱԿՏԻԿԱՆՏՆԵՐ
1. Պայմանավորվող Պետությունում որպես ուսանող, պրակտիկանտ կամ ուսումը շարունակող մասնագետ ժամանակավոր գտնվող, տեխնիկական, մասնագիտական կամ ձեռնարկատիրական բնագավառներում վարժվող, Պայմանավորվող Պետությունում իր ապրուստի, ուսանելու կամ պրակտիկայի նպատակով արտասահմանից դրամական փոխադրում ստանալու համար, Պայմանավորվող մյուս Պետության ռեզիդենտը չի հարկվում:
2. Ուսանողին և պրակտիկանտին վճարված վարձատրությունը, կախված հանգամանքներից, մյուս Պետությունում մատուցած ծառայության համար չի հարկվի այդ Պետությունում 4 տարի ժամանակահատվածի ընթացքում, պայմանով, որ այդպիսի ծառայությունները կապված կլինեն իրենց ուսանելու, ապրուստի և պրակտիկայի հետ: