Հոդված 22. ԴԱՍԱԽՈՍՆԵՐ և ՀԵՏԱԶՈՏՈՂՆԵՐ
Հոդված 22. ԴԱՍԱԽՈՍՆԵՐ և ՀԵՏԱԶՈՏՈՂՆԵՐ
1. Ֆիզիկական անձը, ով հանդիսանում է կամ մինչև անմիջապես Պայմանավորվող Պետություն գալը հանդիսացել է Պայմանավորվող մյուս Պետության ռեզիդենտ, որևէ համալսարանի, քոլեջի, դպրոցի կամ Պայմանավորվող Պետության կառավարության արտոնագրած այլ նման շահույթի նպատակ չհետապնդող ուսումնական հաստատություն հրավերով գտնվում է Պայմանավորվող այդ Պետությունում իր առաջին ժամանելու ամսաթվից 2 տարին չգերազանցող ժամանակահատվածի ընթացքում, միայն ուսուցանելու, հետազոտելու կամ երկուսի միաժամանակ նպատակով, այդպիսի ուսումնական հաստատությունում ուսուցանելու կամ հետազոտելու համար իրենց վարձատրությունը Պայմանավորվող այդ մյուս Պետությունում կազատվի հարկումից:
2. Սույն հոդվածի առաջին կետի դրույթները չեն կիրառվի հետազոտություններից եկամուտների նկատմամբ, եթե այդպիսի հետազոտությունները չեն անցկացվում հասարակության շահերի, այլ առանձին անձի կամ անձանց մասնավոր օգուտի համար: