Անցնել բովանդակությանը

Հոդված 24. ԳՈՒՅՔ

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 24. ԳՈՒՅՔ

1. Պայմանավորվող Պետության ռեզիդենտի սեփականություն համարվող, Պայմանավորվող մյուս Պետությունում գտնվող, 6-րդ հոդվածում ներկայացված անշարժ գույքը, կարող է հարկվել այդ մյուս Պետությունում:

2. Պայմանավորվող Պետության ձեռնարկության Պայմանավորվող մյուս Պետությունում ունեցած մշտական հաստատության ձեռնարկատիրական գույքի մաս կազմող կամ Պայմանավորվող Պետության ռեզիդենտի Պայմանավորվող մյուս Պետությունում անկախ անհատական ծառայություններ մատուցելու նպատակով տրամադրության տակ գտնվող հաստատուն բազային վերաբերող շարժական գույքը կարող է հարկվել այդ մյուս Պետությունում:

3. Պայմանավորվող Պետության ձեռնարկության սեփականություն համարվող գույքը, ներկայացված որպես միջազգային փոխադրումներում շահագործվող ծովային, գետային, օդային նավեր, ավտոմոբիլային, երկաթուղային փոխադրամիջոցներ կամ այդպիսի ծովային, գետային, օդային նավերի, ավտոմոբիլային, երկաթուղային փոխադրամիջոցների շահագործմանը վերաբերող շարժական գույք, կհարկվի միայն այդ Պետությունում:

4. Ընկերության ակտիվում որպես բաժնետոմսեր և այլ կորպորատիվ իրավունքներ ներկայացված գույքը, որը կազմված է գլխավորապես Պայմանավորվող Պետությունում գտնվող անշարժ գույքից կարող է հարկվել այդ Պայմանավորվող Պետությունում:

5. Պայմանավորվող Պետության ռեզիդենտի գույքի մյուս բոլոր տարրերը կհարկվեն միայն այդ Պետությունում:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։