Անցնել բովանդակությանը

Հոդված 25. ԿՐԿՆԱԿԻ ՀԱՐԿՄԱՆ ԲԱՑԱՌՈՒՄԸ

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 25. ԿՐԿՆԱԿԻ ՀԱՐԿՄԱՆ ԲԱՑԱՌՈՒՄԸ

1. Հայաստանում կրկնակի հարկումը կբացառվի հետևյալ կերպ.

ա) Եթե Հայաստանի ռեզիդենտը եկամուտ է ստանում կամ գույք է տնօրինում, որոնք սույն Համաձայնագրի դրույթներին համապատասխան կարող են հարկվել Ռումինիայում, ապա Հայաստանը թույլ կտա.

I) այդ ռեզիդենտի եկամտահարկից հանել Ռումինիայում վճարված եկամտահարկի հավասար գումար,

II) այդ ռեզիդենտի գույքահարկից հանել Ռումինիայում վճարված գույքահարկի հավասար գումար:

Այդպիսի հանումը, սակայն, յուրաքանչյուր դեպքում, չի գերազանցի մինչև հանումի տրամադրումը հաշվարկված եկամուտին կամ գույքին վերաբերող, կախված հանգամանքներից, եկամտահարկի կամ գույքահարկի մասը, որը կարող է հարկվել Ռումինիայում:

բ) Եթե սույն Համաձայնագրի ցանկացած դրույթին համապատասխան Հայաստանի ռեզիդենտի ստացած եկամուտը կամ տնօրինած գույքը ազատված է Հայաստանում հարկումից, ապա Հայաստանը, համենայն դեպս, կարող է այդպիսի ռեզիդենտի գույքի կամ եկամուտի մնացած մասի վրա տարածվող հարկի գումարը հաշվարկելիս ուշադրություն դարձնել հարկումից ազատված եկամուտի կամ գույքի վրա:

2. Ռումինիայում կրկնակի հարկումը կբացառվի հետևյալ կերպ.

Եթե Ռումինիայի ռեզիդենտը եկամուտ կամ 10-րդ, 11-րդ, 12-րդ և 13-րդ հոդվածներում որոշված եկամուտի տեսակ, շահույթ, հավելաճ է ստանում կամ գույք է տնօրինում, որոնք սույն Համաձայնագրի դրույթներին և Հայաստանի օրենսդրության համաձայն կարող են հարկվել Հայաստանում, ապա Ռումինիան թույլ կտա հաշվանցել Հայաստանում վճարված եկամուտի, եկամուտի տեսակի, շահույթի, հավելաճի կամ գույքի հարկի հավասար գումարը:

Հաշվանցման գումարը, սակայն, չի գերազանցի այդ եկամուտի, եկամուտի տեսակի, շահույթի, հավելաճի կամ գույքի ռումինական հարկի գումարը` հաշվարկված Ռումինիայի հարկային օրենքների և սահմանված կարգի հետ համապատասխան:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։