Անցնել բովանդակությանը

Հոդված 3. ԸՆԴՀԱՆՈՒՐ ՍԱՀՄԱՆՈՒՄՆԵՐ

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 3. ԸՆԴՀԱՆՈՒՐ ՍԱՀՄԱՆՈՒՄՆԵՐ

1. Սույն Համաձայնագրի նպատակների համար, եթե այլ բան չի բխում ենթատեքստից.

ա) «Պայմանավորվող Պետություն» և «մյուս Պայմանավորվող Պետություն» արտահայտությունները ենթատեքստից կախված նշանակում են Հայաստան կամ Ռումինիա,

բ) «Հայաստան» տերմինը նշանակում է Հայաստանի Հանրապետություն և երբ օգտագործվում է աշխարհագրական իմաստով նշանակում է տարածք, որի նկատմամբ Հայաստանի Հանրապետությունը միջազգային կարգի և ներքին օրենսդրության համաձայն ինքնիշխան իրավունքներ և իրավասություն է իրականացնում,

գ) «Ռումինիա» տերմինը նշանակում է Ռումինիա և երբ օգտագործվում է աշխարհագրական իմաստով նշում է Ռումինիայի տարածքը ներառյալ նրա ծովային տարածքը, ինչպես նաև հատուկ տնտեսական գոտին, որտեղ Ռումինիան իրականացնում է գերագույն իշխանություն, ինքնիշխան իրավունքներ և իրավասություն իր ներքին օրենքի և միջազգային կարգի համաձայն, ծովային ջրերում գտնվող, ծովափի և այդ ջրերի հատակի հողային շերտերի բնական, կենսաբանական և հանքային պաշարների հետազոտության և շահագործման վերաբերյալ:

դ) «անձ» տերմինը ներառում է ֆիզիկական անձ, ընկերություն և անձանց ցանկացած այլ միավորում,

ե) «ընկերություն» տերմինը նշանակում է որևէ կորպորատիվ միավորում կամ ցանկացած այլ միավոր, որը հարկման նպատակների համար դիտարկվում է որպես կորպորատիվ կազմավորում,

զ) «Պայմանավորվող Պետության ձեռնարկություն» և «Պայմանավորվող մյուս Պետության ձեռնարկություն» արտահայտությունները նշանակում են համապատասխանաբար Պայմանավորվող Պետության ռեզիդենտի կողմից ղեկավարվող կամ Պայմանավորվող մյուս Պետության ռեզիդենտի կողմից ղեկավարվող ձեռնարկություն,

է) «միջազգային փոխադրում» արտահայտությունը նշանակում է Պայմանավորվող Պետության ձեռնարկության կողմից ծովային, գետային կամ օդային նավով, ավտոմոբիլային կամ երկաթուղային փոխադրամիջոցով իրականացվող ցանկացած փոխադրում, բացառությամբ, երբ այդպիսի փոխադրումն իրականացվում է Պայմանավորվող մյուս Պետությունում գտնվող կետերի միջև,

ը) «իրավասու մարմին» արտահայտությունը նշանակում է.

I) Հայաստանի առնչությամբ` Հարկային տեսչությունը կամ նրա լիազորած ներկայացուցիչը,

II) Ռումինիայի առնչությամբ` Ֆինանսների նախարարությունը կամ նրա լիազորած ներկայացուցիչը,

թ) «ազգային անձ» արտահայտությունը նշանակում է.

I) Պայմանավորվող Պետության քաղաքացիությունն ունեցող ցանկացած ֆիզիկական անձ,

II) Ցանկացած իրավաբանական անձ, անձանց միավորում և Պայմանավորվող Պետության գործող օրենսդրության հիման վրա իր կարգավիճակը որպես այդպիսին ստացած որևէ այլ միավոր:

2. Պայմանավորվող Պետության կողմից սույն Համաձայնագիրը կիրառելիս, սույն Համաձայնագրով ընդգրկվող հարկերի առնչությամբ դրանում չսահմանված ցանկացած տերմին կամ արտահայտություն կունենա այն նշանակությունը, որը նրան տրվում է այդ Պետության օրենսդրությամբ` եթե այլ բան ենթատեքստից չի բխում:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։