Հոդված 8. ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՓՈԽԱԴՐՈՒՄ
Հոդված 8. ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՓՈԽԱԴՐՈՒՄ
1. Պայմանավորվող Պետության ձեռնարկության շահույթը, ստացված ծովային, գետային կամ օդային նավերով, ավտոմոբիլային կամ երկաթուղային փոխադրամիջոցներով միջազգային փոխադրումից, հարկվում են միայն այդ Պետությունում:
2. Պայմանավորվող Պետության ձեռնարկության շահույթը, ստացված կոնտեյներների և դրանց վերաբերող սարքավորումների ուղղակի օգտագործումից, վարձակալության տալուց կամ ցանկացած այլ ձևի շահագործումից հարկվում են միայն այդ Պետությունում:
3. Սույն հոդվածի առաջին և երկրորդ կետերի դրույթները կիրառվում են նաև այն շահույթի նկատմամբ, որոնք Պայմանավորվող Պետության ձեռնարկությունը ստանում է համատեղ ձեռնարկությունում կամ միջազգային շահագործող գործակալությունում ունեցած մասնակցությունից, բայց միայն համատեղ գործունեությունում նրա ունեցած մասնաբաժնին վերագրվող մասով: