Հոդված 9. ԶՈՒԳՈՐԴՎԱԾ (ԱՍՈՑԱՑՎԱԾ) ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Հոդված 9. ԶՈՒԳՈՐԴՎԱԾ (ԱՍՈՑԱՑՎԱԾ) ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
1. Երբ.
ա) Պայմանավորվող Պետության ձեռնարկությունը ուղղակի կամ անուղղակի կերպով մասնակցում է Պայմանավորվող մյուս Պետության ձեռնարկության կառավարման, վերահսկման կամ գույքի մեջ, կամ
բ) միևնույն անձինք ուղղակի կամ անուղղակի կերպով մասնակցում են և Պայմանավորվող Պետության ձեռնարկության, ևÿ Պայմանավորվող մյուս Պետության ձեռնարկության կառավարման, վերահսկման կամ գույքի մեջ, և յուրաքանչյուր դեպքում երկու ձեռնարկությունների միջև նրանց առևտրային և ֆինանսական փոխհարաբերություններում ստեղծվում կամ սահմանվում են պայմաններ, որոնք տարբերվում են այն պայմաններից, որոնք կարող էին լինել երկու անկախ ձեռնարկությունների միջև, ապա ցանկացած շահույթ, որը կարող էր համարվել նրանցից մեկինը, բայց այդ պայմանների պատճառով չի համարվել, կարող է մտցվել այդ ձեռնարկության շահույթի մեջ և համապատասխանաբար հարկվել:
2. Երբ Պայմանավորվող Պետությունը այդ Պետության ձեռնարկության շահույթի կազմում ներառում է և համապատասխանաբար հարկում մի շահույթ, որի նկատմամբ Պայմանավորվող մյուս Պետության ձեռնարկությունը այդ մյուս Պետությունում արդեն պարտավորվել է հարկվել, և այդ ձևով հաշվի առնված շահույթը, համարվում է առաջին նշված Պետության ձեռնարկությանը հաշվառվող շահույթ, եթե երկու ձեռնարկությունների միջև լինեին անկախ ձեռնարկությունները բնորոշող փոխհարաբերություններ, ապա այդ մյուս Պետությունը կկատարի իր մոտ հաշվարկված նշված շահույթի հարկի համապատասխան ճշտում: Այդպիսի ճշտումը որոշելիս հաշվի կառնվեն սույն Համաձայնագրի մյուս դրույթները, իսկ Պայմանավորվող Պետության իրավասու մարմինները անհրաժեշտության դեպքում կխորհրդակցեն միմյանց հետ: