Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2024-02-15-ից մինչև 2024-11-09։Բացել գործող տեքստը
ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱԳլուխ 4 · ՕԴԱՆԱՎԻ ԳՐԱՆՑՈՒՄԸ, ԱԶԳԱՅԻՆ ՊԱՏԿԱՆԵԼՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՆՇԱԳԾՈՒՄԸ

Հոդված 15. Օդանավի գրանցման պայմանները

գործել է մինչև 2024-11-09Բացել ARLIS-ում

Հոդված 15. Օդանավի գրանցման պայմանները

1. Օդանավը կարող է գրանցվել Հայաստանի Հանրապետությունում, եթե՝

1) դրա սեփականատեր և (կամ) շահագործող են հանդիսանում՝

ա. Հայաստանի Հանրապետությունը,

բ. Հայաստանի Հանրապետության համայնքները,

գ. Հայաստանի Հանրապետության քաղաքացիները,

դ. Հայաստանի Հանրապետությունում պետական գրանցում ստացած իրավաբանական անձինք.

2) օդանավը բավարարում է կոմիտեի՝ գրանցման համար սահմանած թռիչքային պիտանիության նվազագույն պահանջները.

3) օդանավը գրանցված չէ այլ երկրում:

2. Օդանավի գրանցման հայտը ներկայացնում է օդանավի սեփականատերը կամ նրա ներկայացուցիչը:

(15-րդ հոդվածը փոփ. 23.03.18 ՀՕ-294-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։