Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2024-02-15-ից մինչև 2024-11-09։Բացել գործող տեքստը
ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱԳլուխ 11 · ՕԴԱՅԻՆ ՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐ

Հոդված 57. Օդային փոխադրումների կանոնները

գործել է մինչև 2024-11-09Բացել ARLIS-ում

Հոդված 57. Օդային փոխադրումների կանոնները

1. Սույն գլխի դրույթները կիրառվում են օդային տրանսպորտով ինչպես վճարովի, այնպես էլ անվճար իրականացվող ուղևորների, ուղեբեռների և բեռների փոխադրման ժամանակ:

2. Օդային փոխադրումների իրականացման ժամանակ փոխադրողները պարտավոր են պահպանել ուղևորների, ուղեբեռի, բեռների` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով սահմանված օդային փոխադրումների ընդհանուր կանոնները:

Հայաստանի Հանրապետության օդանավակայաններում ուղևորների, ուղեբեռի և բեռի հաշվառման և սպասարկման կանոնակարգերը սահմանում է կոմիտեն:

Փոխադրողներն իրավունք ունեն սահմանելու օդային փոխադրումների իրենց կանոնները, որոնք չեն կարող հակասել օդային փոխադրումների ընդհանուր կանոններին և վատթարացնել դրանցով սահմանված ուղևորների, բեռներ առաքողների և ստացողների սպասարկման պայմանները:

3. Օդային տրանսպորտով փոստի փոխադրման կանոնները հաստատում է կոմիտեն՝ համաձայնեցնելով այդ բնագավառում պետական կառավարման լիազորված մարմնի հետ:

4. Օդային փոխադրումներին առնչվող ընթացակարգերի պարզեցման նպատակով Կառավարության որոշմամբ ստեղծվում է օդային փոխադրումներին առնչվող ընթացակարգերի պարզեցման ազգային կոմիտե, հաստատվում է վերջինիս կանոնադրությունը: Օդային փոխադրումներին առնչվող ընթացակարգերի պարզեցման ազգային ծրագիրը հաստատում է քաղաքացիական ավիացիայի ոլորտի քաղաքականություն մշակող լիազորված մարմինը: Քաղաքացիական ավիացիայի ոլորտի քաղաքականություն մշակող լիազորված մարմնի ղեկավարն ի պաշտոնե հանդիսանում է օդային փոխադրումներին առնչվող ընթացակարգերի պարզեցման ազգային կոմիտեի նախագահ:

(57-րդ հոդվածը փոփ. 23.03.18 ՀՕ-294-Ն, խմբ. 16.09.20 ՀՕ-413-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։