ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱԳլուխ 4 · ՕԴԱՆԱՎԻ ԳՐԱՆՑՈՒՄԸ, ԱԶԳԱՅԻՆ ՊԱՏԿԱՆԵԼՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՆՇԱԳԾՈՒՄԸ
Հոդված 17. Միջանկյալ գրանցումը
Հոդված 17. Միջանկյալ գրանցումը
1. Օդանավի սեփականատիրոջ կամ նրա ներկայացուցչի կողմից ներկայացված գրավոր հայտի հիման վրա օդանավը կարող է ժամանակավորապես ընդգրկվել Հայաստանի Հանրապետության օդանավերի ռեգիստրի հավելվածում՝ անկախ օդանավի՝ Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս գտնվելու և նրա վերջնական գրանցման համար ոչ բոլոր պայմանները բավարարված լինելու հանգամանքից՝ կոմիտեի սահմանած կարգով: Հայաստանի Հանրապետության օդանավերի ռեգիստրի հավելվածում օդանավը ժամանակավորապես ընդգրկելու համար սույն օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 3-րդ կետերի պահանջները պարտադիր են:
(17-րդ հոդվածը փոփ. 23.03.18 ՀՕ-294-Ն)