ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱԳլուխ 6 · ՕԴԱՆԱՎԻ ԱՆՁՆԱԿԱԶՄԸ ԵՎ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԻ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄԸ
Հոդված 31. Վկայականների գրանցամատյանը
Հոդված 31. Վկայականների գրանցամատյանը
1. Կոմիտեն վարում է սույն օրենքի համաձայն ատեստավորված ավիացիոն անձնակազմի վկայականների գրանցամատյանը, որը ներառում է օդանավերի անձնակազմի անդամների, օդային երթևեկության սպասարկման կարգավարների և ինժեներատեխնիկական անձնակազմի, ինչպես նաև օտարերկրյա պետությունների տված և Հայաստանի Հանրապետությունում վավերագրված վկայականների մասին տեղեկատվությունը: Գրանցամատյանին կից պահվում են վկայականի կամ օտարերկրյա վկայականին ուժ տալու մասին վավերագրի տրման կամ դրանց գործողության ժամկետի երկարաձգման համար որպես հիմք ծառայած բոլոր փաստաթղթերը:
(31-րդ հոդվածը փոփ. 23.03.18 ՀՕ-294-Ն)