Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2024-02-15-ից մինչև 2024-11-09։Բացել գործող տեքստը
ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱԳլուխ 8 · ՕԴԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ՕԴԱՆԱՎ ՇԱՀԱԳՈՐԾՈՂՆԵՐԸ

Հոդված 44. Կանոնավոր առևտրային օդային փոխադրումների իրականացման հավաստագրի տրման պայմանները

գործել է մինչև 2024-11-09Բացել ARLIS-ում

Հոդված 44. Կանոնավոր առևտրային օդային փոխադրումների իրականացման հավաստագրի տրման պայմանները

1. Կանոնավոր առևտրային օդային փոխադրումների իրականացման նպատակով սույն օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված համապատասխան նախարարությունը Հայաստանի Հանրապետությունում օրենքով սահմանված կարգով գրանցված իրավաբանական անձի հայտի հիման վրա տալիս է կանոնավոր առևտրային օդային փոխադրումների իրականացման հավաստագիր (այսուհետ` հավաստագիր)՝ ըստ օդային հաղորդակցությունների փոխադրումների տեսակների` Կառավարության սահմանած կարգով` հաշվի առնելով սույն հոդվածի 2-րդ մասում նշված խորհրդի եզրակացությունը, եթե

1) Հայաստանի Հանրապետությունում գրանցված իրավաբանական անձը կրում է օդանավ շահագործողի վկայական՝ տրված տեխնիկական կարգավորման լիազոր մարմնի կողմից.

2) Հայաստանի Հանրապետությունում գրանցված իրավաբանական անձը բավարարում է Կառավարության սահմանած կարգով շարունակական և հուսալի առևտրային փոխադրումներ իրականացնելու պահանջները:

2. Առևտրային օդային փոխադրումների հավաստագրման նպատակով Կառավարության որոշմամբ ստեղծվում է Առևտրային օդային փոխադրումների հավաստագրման համար հայտերի քննարկման հարցերով խորհուրդ (այսուհետ` խորհուրդ): Խորհրդի կազմը, կառուցվածքը և գործունեության կարգը սահմանում է Կառավարությունը: Խորհուրդը հավաստագրերի տրման վերաբերյալ տալիս է խորհրդակցական բնույթի նպատակահարմարության կամ աննպատակահարմարության մասին եզրակացություններ:

3. Հավաստագիրը տրվում է անժամկետ, որում նշված են նաև կիրառվող հատուկ պայմաններն ու սահմանափակումները: Հավաստագրի գործողությունը կարող է կասեցվել կամ դադարեցվել Կառավարության սահմանած կարգով:

4. Հավաստագիրը ենթակա է վերահաստատման սույն օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված համապատասխան նախարարության կողմից, եթե՝

1) հավաստագիր ունեցողը դրա տրման օրվանից վեց ամսվա ընթացքում չի մեկնարկել առևտրային օդային փոխադրումների իրականացումը.

2) կասեցրել է իր կողմից առևտրային օդային փոխադրումների իրականացումը առնվազն վեց ամիս ժամանակով.

3) չի համապատասխանում շարունակական, հուսալի և ապահով առևտրային օդային փոխադրումների իրականացման համար պահանջվող ֆինանսական միջոցների, համապատասխան ապահովագրության, հմտությունների, գիտելիքների, փորձառության և անձնակազմի պահանջներին:

5. Հավաստագիր ունեցող իրավաբանական անձը պարտավոր է սույն օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված համապատասխան նախարարություն ներկայացնել տարեկան հաշվետվություն և արտաքին աուդիտի եզրակացություն ֆինանսական վիճակի մասին` Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

Հավաստագիր ունեցող իրավաբանական անձը պարտավոր է սույն օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված համապատասխան նախարարություն ներկայացնել տեղեկատվություն՝ ըստ վերջինիս պահանջի:

6. Հավաստագիր ստացած անձը պարտավոր է սույն օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված համապատասխան նախարարությանը ծանուցել առևտրային օդային փոխադրումների իրականացման հավաստագիր տալու ժամանակ հիմք ծառայած պայմանների վրա հնարավոր ազդեցություն ունեցող ցանկացած փոփոխության մասին: Հավաստագիր ստացած անձն իրավունք ունի իրականացնելու միայն դրանով նախատեսված գործունեություն:

(44-րդ հոդվածը փոփ. 23.03.18 ՀՕ-294-Ն, 09.06.22 ՀՕ-272-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։