Անցնել բովանդակությանը
ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀՀ ՕՐԵՆՍԳԻՐՔ
ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄ ԵՎ ՎԱՐՉԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԳլուխ 14 · ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԿԱՐԳԻ ԴԵՄ ՈՏՆՁԳՎՈՂ ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ

Հոդված 186. Քրեակատարողական հիմնարկի ներքին և արտաքին օբյեկտներում նշանակված մշտական պահակետով անցած և օրենքով սահմանված կարգով խուզարկություն կամ զննում անցած անձի կողմից իր մոտ արգելված առարկա պահելը, արգելված առարկայի հանձնումը քրեակատարողական հիմնարկներում, կարգապահական գումարտակում, կալանավորվածներին և ձերբակալվածներին պահելու վայրերում պահվող անձանց

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

(վերնագիրը խմբ. 03.07.26 ՀՕ-316-Ն)

1. Քրեակատարողական հիմնարկի ներքին և արտաքին օբյեկտներում նշանակված մշտական պահակետով անցած և օրենքով սահմանված կարգով խուզարկություն կամ զննում անցած անձի կողմից իր մոտ արգելված առարկա պահելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երեքհարյուրապատիկի չափով՝ արգելված առարկայի բռնագրավմամբ:

2. Քրեակատարողական հիմնարկներում, կարգապահական գումարտակում, կալանավորվածներին կամ ձերբակալվածներին պահելու վայրերում պահվող անձին արգելված առարկա հանձնելը կամ ցանկացած ձևով հանձնելու փորձը՝

առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով՝ արգելված առարկայի բռնագրավմամբ:

3. Սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված արարքը, որը կատարվել է կրկին վարչական տույժի միջոցներ կիրառելուց հետո՝ մեկ տարվա ընթացքում՝

առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից վեցհարյուրապատիկի չափով՝ արգելված առարկայի բռնագրավմամբ:

(186-րդ հոդվածը խմբ. 25.12.87, 02.09.93 ՀՕ-79, 15.11.06 ՀՕ-183-Ն, 03.07.26 ՀՕ-316-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։