Անցնել բովանդակությանը

Հոդված 11. Պարտավորություններ 3-րդ Հավելվածում ընդգրկված քիմիական նյութերի արտահանման վերաբերյալ

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 11. Պարտավորություններ 3-րդ Հավելվածում ընդգրկված քիմիական նյութերի արտահանման վերաբերյալ

1. Յուրաքանչյուր արտահանող Կողմ.

ա) ձեռնարկում է համապատասխան օրենսդրական կամ վարչական միջոցներ՝ իր իրավասության ենթակա շահագրգիռ սուբյեկտներին քարտուղարության կողմից 10-րդ հոդվածի 10-րդ կետի համաձայն ուղարկած պատասխանների մասին տեղեկացնելու նպատակով,

բ) ձեռնարկում է համապատասխան օրենսդրական կամ վարչական միջոցներ, որպեսզի ապահովի իր իրավասությանը ենթակա արտահանողների կողմից այդպիսի պատասխաններից յուրաքանչյուրում եղած որոշումների կատարումը ոչ ուշ, քան քարտուղարության կողմից 10-րդ հոդվածի 10-րդ կետի համաձայն Կողմերին այդպիսի պատասխանի մասին առաջին անգամ տեղեկացվելու օրվանից 6 ամիս անց,

գ) ներմուծող Կողմերին ցույց է տալիս խորհրդատվական ծառայություններ և աջակցություն՝ նրանց խնդրանքով, համապատասխան դեպքերում.

i) 3-րդ Հավելվածում ընդգրկված որևէ քիմիական նյութի վերաբերյալ լրացուցիչ տեղեկատվություն ստանալու, ինչը կօգնի Կողմերին որոշումներ ընդունել 10-րդ հոդվածի 4-րդ կետի և սույն հոդվածի 2-րդ կետի «գ» ենթակետի համաձայն,

ii) ընդլայնելու եղած հնարավորությունները և ներուժը քիմիական նյութերի անվտանգ կառավարման ասպարեզում՝ դրանց պիտանիության ժամկետի ընթացքում:

2. Յուրաքանչյուր Կողմ ապահովում է, որ 3-րդ Հավելվածում նշված քիմիական նյութը չարտահանվի իր տարածքից յուրաքանչյուր ներմուծող Կողմ, որը բացառիկ հանգամանքներում պատասխան չի ներկայացրել կամ ներկայացրել է միջանկյալ պատասխան, որը չունի նախնական որոշում, այն դեպքերից բացի, երբ դա.

ա) քիմիական նյութ է, որը ներմուծելու պահին ներմուծող Կողմի տարածքում գրանցված է որպես քիմիական նյութ,

բ) քիմիական նյութ է, որի վերաբերյալ տեղեկություն կա, որ ավելի վաղ այն օգտագործվել է ներմուծող Կողմի տարածքում կամ ներմուծվել է այնտեղ, և որի վերաբերյալ չի ընդունվել որևէ կանոնակարգային որոշում օգտագործման արգելման վերաբերյալ, կամ

գ) արտահանողը հարցում է կատարում և ներմուծող Կողմի իրավասու ազգային մարմնի կողմից ստանում հստակ համաձայնություն՝ ներմուծող Կողմի տարածք այդպիսի քիմիական նյութի ներմուծում իրականացնելու համար: Ներմուծող Կողմը այդ հարցումի պատասխանն ուղարկում է 60 օրվա ընթացքում և իր որոշման մասին անհապաղ տեղեկացնում է քարտուղարությանը:

Սույն կետին համապատասխան՝ արտահանող Կողմերի պարտավորությունները կիրառվում են 6 ամիս անց այն օրվանից, երբ քարտուղարությունը, 10-րդ հոդվածի 10-րդ կետի համաձայն, առաջին անգամ տեղեկացրել է Կողմերին այն մասին, որ Կողմը պատասխան չի ներկայացրել կամ ներկայացրել է միջանկյալ պատասխան, որը չունի նախնական որոշում, և գործում են մեկ տարվա ընթացքում:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։