Անցնել բովանդակությանը

Հոդված 19. Քարտուղարություն

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 19. Քարտուղարություն

1. Սույնով հաստատվում է քարտուղարություն:

2. Քարտուղարության վրա դրվում են հետևյալ գործառույթները.

ա) Կողմերի համաժողովի և նրա օժանդակ մարմինների խորհրդակցությունների կազմակերպում և սպասարկում՝ ներկա պահանջներին համապատասխան,

բ) Կողմերին օգնություն ցուցաբերելուն օժանդակում, առաջին հերթին՝ այն Կողմերին, որոնք զարգացող կամ անցումային տնտեսությամբ երկրներ են, սույն Կոնվենցիայի իրականացման գործում՝ իրենց խնդրանքի համաձայն,

գ) անհրաժեշտ համակարգման ապահովում այլ համապատասխան միջազգային մարմինների քարտուղարությունների հետ,

դ) Կողմերի համաժողովի ընդհանուր ղեկավարության ներքո այնպիսի վարչական և պայմանագրային համաձայնությունների կնքում, որոնք կարող են պահանջվել իր գործառույթների արդյունավետ կատարման համար, և

ե) սույն Կոնվենցիայով նախատեսված այլ քարտուղարական գործառույթների կատարում, այդ թվում՝ այն գործառույթների, որոնք կարող են որոշվել Կողմերի համաժողովի կողմից:

3. Սույն Կոնվենցիայի շրջանակներում քարտուղարական գործառույթները կատարվում են համատեղ՝ ՄԱԿ-ի Շրջակա միջավայրի ծրագրի գործադիր տնօրենի և Միավորված ազգերի Պարենային և գյուղատնտեսական կազմակերպության գլխավոր տնօրենի կողմից՝ հաշվի առնելով նրանց միջև եղած պայմանավորվածությունները, որոնք համաձայնեցվում և հաստատվում են Կողմերի համաժողովի կողմից:

4. Կողմերի համաժողովը կարող է ներկա և քվեարկմանը մասնակցող Կողմերի ձայների երեք քառորդի մեծամասնությամբ որոշում ընդունել և հանձնարարել քարտուղարական գործառույթների կատարումը մեկ կամ մի քանի այլ իրավասու միջազգային կազմակերպությունների, եթե որոշի, որ քարտուղարական մեխանիզմը ի վիճակի չէ գործելու այնպես, ինչպես ենթադրվում էր:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։