Հոդված 3. Կոնվենցիայի գործողության ոլորտը
Հոդված 3. Կոնվենցիայի գործողության ոլորտը
1. Սույն Կոնվենցիան կիրառվում է՝
ա) արգելված կամ խիստ սահմանափակված քիմիական նյութերի, և
բ) խիստ վտանգավոր պեստիցիդային խառնուրդների նկատմամբ:
2. Սույն Կոնվենցիան չի կիրառվում հետևյալ նյութերի նկատմամբ.
ա) թմրանյութեր և հոգեներգործուն նյութեր,
բ) ռադիոակտիվ նյութեր,
գ) թափոններ,
դ) քիմիական զենք,
ե) դեղագործական պատրաստուկներ, այդ թվում՝ դեղամիջոցներ և անասնաբուժական միջոցներ,
զ) որպես սննդի հավելում օգտագործվող քիմիական նյութեր,
է) մթերք,
ը) այն քիմիական նյութերը, որոնք ներմուծվում են հետազոտություններ և անալիզներ կատարելու նպատակով՝ այնպիսի քանակությամբ, որը չի կարող ազդել մարդու առողջության և շրջակա միջավայրի վիճակի վրա, և
թ) այն քիմիական նյութերը, որոնք ներմուծվում են մասնավոր անձանց կողմից՝ անձնական նպատակներով, չափավոր քանակությամբ, և որոնք չեն կարող ազդել մարդու առողջության և շրջակա միջավայրի վիճակի վրա: