Հոդված 20. Վեճերի կարգավորում
Հոդված 20. Վեճերի կարգավորում
1. Սույն Կոնվենցիայի մեկնաբանման կամ կիրարկման վերաբերյալ բոլոր վեճերը Կողմերը կարգավորում են բանակցությունների կամ այլ խաղաղ ճանապարհով՝ իրենց ընտրությամբ:
2. Սույն Կոնվենցիայի վավերացման, ընդունման կամ միանալու պահին կամ դրանից հետո տնտեսական ինտեգրացման տարածաշրջանային կազմակերպություն չհանդիսացող յուրաքանչյուր Կողմ կարող է գրավոր դիմում ներկայացնել ավանդապահին առ այն, որ Կոնվենցիայի մեկնաբանման կամ կիրառման հետ կապված վեճերում ինքը պարտադիր է ճանաչում իր վրա նույնանման պարտավորություն վերցրած այլ Կողմի հետ վեճերի կարգավորման հետևյալ միջոցներից մեկը կամ երկուսը.
ա) արբիտրաժային քննություն՝ հենց որ դա հնարավոր դառնա Կողմերի համաժողովի կողմից Հավելվածում ընդունված ընթացակարգի համաձայն, և
բ) վեճի փոխանցում միջազգային դատարան:
3. Տնտեսական ինտեգրացման տարածաշրջանային կազմակերպություն հանդիսացող Կողմը կարող է նման բնույթի հայտարարություն անել՝ արբիտրաժային քննության վերաբերյալ 2-րդ կետի «ա» ենթակետում նշված ընթացակարգի համաձայն:
4. 2-րդ կետի համաձայն արած հայտարարությունը մնում է ուժի մեջ մինչև դրա գործողության ժամկետի անցնելը՝ այդ հայտարարության պայմանների համաձայն կամ երեք ամիս անց այն բանից հետո, երբ դրա հետ վերցման մասին գրավոր ծանուցումը հանձնվել է ավանդապահի պահպանմանը:
5. Հայտարարության ժամկետի լրացումը, հետ վերցնելու մասին ծանուցումը կամ նոր հայտարարությունը որևէ կերպ չեն ազդում արբիտրաժային դատարանի կամ միջազգային դատարանի քննության տակ գտնվող գործերի վրա, եթե վիճող Կողմերը այլ համաձայնության չեն գալիս:
6. Եթե վիճող Կողմերը 2-րդ կետի համաձայն չեն ընդունել նույն կամ որևէ այլ ընթացակարգ, կամ եթե վեճի մասին մի Կողմի մյուս Կողմին հայտնելուց տասներկու ամիս հետո Կողմերը չեն կարողացել կարգավորել իրենց վեճը, այն, յուրաքանչյուր վիճող Կողմի խնդրանքով, ներկայացվում է հաշտեցնող համաժողով:
Հաշտեցնող հանձնաժողովը ներկայացնում է իր առաջարկություններով զեկույցը: Հաշտեցնող հանձնաժողովին վերաբերող լրացուցիչ ընթացակարգերը սահմանվում են հավելվածով, որն ընդունվում է Կողմերի Կոնֆերանսի կողմից ոչ ուշ քան Կոնֆերանսի երկրորդ հանդիպումը: