Անցնել բովանդակությանը

Հոդված 12. Ծանուցում արտահանման վերաբերյալ

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 12. Ծանուցում արտահանման վերաբերյալ

1. Իր տարածքում արգելված կամ խիստ սահմանափակված քիմիական նյութ արտահանող յուրաքանչյուր Կողմ ներմուծող Կողմին ներկայացնում է արտահանման ծանուցում: Այդ ծանուցումը ընդգրկում է 5-րդ Հավելվածում նշված տեղեկատվությունը:

2. Արտահանման ծանուցումը քիմիական նյութի վերաբերյալ տրվում է մինչև արտահանման առաջին մատակարարումը համապատասխան վերջնական կանոնակարգային որոշում ընդունելուց հետո: Հետագայում արտահանման ծանուցումը տրվում է մինչև առաջին արտահանման մատակարարումը որևէ օրացուցային տարում իրագործելը: Մինչև արտահանումը ծանուցմանը վերաբերող պահանջը կարող է հանվել ներմուծող Կողմի իրավասու ազգային մարմնի կողմից:

3. Արտահանման ճշտված ծանուցումը տրվում է այն բանից հետո, երբ տեղի են ունեցել քիմիական նյութի արգելմանը կամ խիստ սահմանափակմանը վերաբերող լուրջ փոփոխություններ, որոնք մտցվել էին վերջնական կանոնակարգային որոշման հիման վրա:

4. Ներմուծող Կողմը հավաստում է արտահանման առաջին ծանուցման ստանալը: Եթե արտահանող Կողմը 30 օրվա ընթացքում չի ստանում հավաստիացում, ապա ուղարկում է արտահանման նոր ծանուցում:

5. Ներմուծող Կողմին կոնկրետ քիմիական նյութի արտահանման ծանուցում տալու Կողմի պարտավորությունը դադարեցվում է, երբ.

ա) քիմիական նյութն ընդգրկվել է 3-րդ Հավելվածում,

բ) ներմուծող Կողմն այդ քիմիական նյութի վերաբերյալ, 10-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն, պատասխան է հղել քարտուղարությանը, և

գ) քարտուղարությունն այդ պատասխանը տարածում է Կողմերի միջև՝ 10-րդ հոդվածի 10-րդ կետի համաձայն:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։