Հոդված 21. Կոնվենցիայի ուղղումները
Հոդված 21. Կոնվենցիայի ուղղումները
1. Կողմերից յուրաքանչյուրը կարող է սույն Կոնվենցիայի ուղղումներ առաջարկել:
2. Սույն Կոնվենցիայի ուղղումները ընդունվում են Կողմերի համաժողովի խորհրդակցության ժամանակ: Սույն Կոնվենցիայի ուղղումների տեքստերը քարտուղարությունը Կողմերին է ուղարկում նախքան այն խորհրդակցության սկսվելը, որտեղ դրանք պետք է ընդունվեն (ոչ ուշ, քան վեց ամիս առաջ): Քարտուղարությունը առաջարկված ուղղումների տեքստը ուղարկում է նաև սույն Կոնվենցիան ստորագրած երկրներին և ավանդապահին՝ ի գիտություն:
3. Կողմերը գործադրում են ամեն մի ջանք, որպեսզի սույն Կոնվենցիայի առաջարկած յուրաքանչյուր ուղղում ընդունվի փոխհամաձայնության միջոցով: Եթե փոխհամաձայնության հասնելու բոլոր միջոցները սպառվել են, իսկ համաձայնություն չի կայացվել, ապա ուղղումը, որպես վերջին միջոց, ընդունվում է ներկա ու քվեարկմանը մասնակցող Կողմերի ձայների երեք քառորդի մեծամասնությամբ:
4. Ուղղումը ավանդապահը ներկայացնում է բոլոր Կողմերին՝ վավերացման, ընդունման կամ հավանության համար:
5. Ավանդապահին գրավոր տեղեկացվում է ուղղումների վավերացման, ընդունման կամ հավանության մասին: 3-րդ կետի համաձայն ընդունված ուղղումները դրանք ընդունած Կողմերի համար ուժի մեջ են մտնում առնվազն Կողմերի երեք քառորդով՝ վավերագրի, ընդունման կամ հավանության մասին փաստաթուղթը ի պահ հանձնելու օրվանից 90 օր հետո: Հետագայում յուրաքանչյուր այլ Կողմի համար ուղղումները ուժի մեջ են մտնում այդ Կողմի վավերագիրը, ընդունման կամ հավանության մասին փաստաթուղթը ի պահ հանձնելու օրվանից 90 օր հետո: