Անցնել բովանդակությանը

Հոդված 26. Ուժի մեջ մտնելը

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 26. Ուժի մեջ մտնելը

1. Սույն Կոնվենցիան ուժի մեջ է մտնում վավերագիրը, ընդունման կամ միանալու մասին հիսուներորդ փաստաթուղթը ի պահ հանձնելուց հետո 90-րդ օրը:

2. Յուրաքանչյուր պետության կամ տնտեսական ինտեգրացման ռեգիոնալ կազմակերպության համար, որը վավերացրել, ընդունել, հավանություն է տվել կամ միացել է Կոնվենցիային՝ վավերագիրը, ընդունման, հավանության կամ միանալու մասին հիսուներորդ փաստաթուղթը ի պահ հանձնելուց հետո, Կոնվենցիան ուժի մեջ է մտնում այդ պետության կամ տնտեսական ինտեգրացման տարածաշրջանային կազմակերպության կողմից վավերագրի, ընդունման, հավանության կամ միանալու մասին իր փաստաթուղթը ի պահ հանձնելուց հետո իննսուներորդ օրը:

3. Տնտեսական ինտեգրացման տարածաշրջանային կազմակերպության կողմից պահպանման հանձնված ոչ մի փաստաթուղթ, 1-ին և 2-րդ կետերի նպատակներից ելնելով, չի համարվում լրացուցիչ այն փաստաթղթերի շարքում, որոնք հանձնվել են պահպանման այդ կազմակերպության անդամ պետությունների կողմից:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։