Անցնել բովանդակությանը

Հոդված 30. Նույնական տեքստեր

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 30. Նույնական տեքստեր

Սույն Կոնվենցիայի բնագիրը, որի անգլերեն, արաբերեն, իսպաներեն, չինարեն, ռուսերեն և ֆրանսերեն տեքստերը հավասարապես նույնական են, ի պահ են հանձնվում Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարին:

Ի հաստատումն որի՝ ներքոստորագրյալները, պատշաճ կերպով լիազորված լինելով, ստորագրեցին սույն Կոնվենցիան:

Կատարված է Ռոտերդամում հազար ինը հարյուր իննսունութ թվականի սեպտեմբերի տասին:

Հավելված 1

5-րդ հոդվածի համաձայն ներկայացված ծանուցումներում եղած

տեղեկատվությանը վերաբերող պահանջներ

Ծանուցումները պարունակում են հետևյալ տեղեկատվությունը.

1. քիմիական հատկություններ, բացահայտում և կիրառման տեսակներ,

ա) ընդհանուր անվանում,

բ) քիմիական անվանումը միջազգային մակարդակով ընդունված անվանացուցակի շրջանակներում (օրինակ՝ Տնտեսական և կիրառական քիմիայի միջազգային միության (ՏԿՔՄՄ). այն դեպքերում, երբ այդպիսի անվանացուցակ գոյություն ունի,

գ) առևտրային անվանումներ և խառնուրդների անվանումներ,

դ) կոդերի համարներ՝ քիմիայի անալիտիկ տեսությունների պատրաստման ծառայության համարներ (KAC), մաքսային կոդերի համաձայնեցված համակարգ և այլ համարներ,

ե) տեղեկատվություն վտանգավորության դասակարգման մասին այն դեպքերում, երբ քիմիական նյութը համապատասխանում է դասակարգման մեջ ներկայացվող պահանջներին,

զ) օգտագործման ձևերը,

է) ֆիզիկա-քիմիական, տոքսիկոլոգիական և էկոտոքսիկոլոգիական հատկությունները:

2. Վերջնական կանոնակարգային որոշում.

ա) վերջնական կանոնակարգային որոշմանը վերաբերող տեղեկատվություն.

i) վերջնական կանոնակարգային որոշման ամփոփագիր,

ii) կանոնակարգային փաստաթղթի մեջբերում,

iii) վերջնական կանոնակարգային որոշման ուժի մեջ մտնելու ժամկետ,

iv) հաղորդում վերջնական կանոնակարգային որոշման ռիսկի/ վտանգի գնահատման հիման վրա ընդունելու վերաբերյալ և, դրական դեպքում, տեղեկատվություն այդպիսի գնահատականի վերաբերյալ, այդ թվում՝ համապատասխան փաստաթղթի մեջբերում,

v) մարդու առողջության կամ շրջակա միջավայրի պահպանության հարցերին վերաբերող վերջնական կանոնակարգային որոշման ընդունման պատճառներ,

vi) քիմիական նյութերի հետ կապված՝ մարդու առողջության կամ շրջակա միջավայրի համար վտանգի և ռիսկի, ինչպես նաև վերջնական կանոնակարգային որոշման ընդունման ենթադրվող հետևանքների համառոտագիր,

բ) օգտագործման տեսակների վերաբերյալ ընդունված վերջնական կանոնակարգային որոշումներ՝ ըստ այդ տեսակների.

i) վերջնական կանոնակարգային որոշմամբ արգելված օգտագործման տեսակ(ներ),

ii) թույլատրելի մնացած օգտագործման տեսակներ,

iii) արտադրվող, արտահանվող, ներմուծվող և օգտագործվող քիմիական նյութերի ծավալների գնահատում. նման գնահատման առկայության դեպքում,

գ) այլ պետություների և ռեգիոնների համար վերջնական կանոնակարգային որոշման այժմեականության աստիճանի նշում,

դ) ցանկացած այլ տեղեկատվություն հետևյալի մասին.

i) վերջնական կանոնակարգային որոշման ընդունման հետ կապված սոցիալ-տնտեսական հետևանքների գնահատում,

ii) տեղեկատվություն այլընտրանքների և դրանց հետ կապված ռիսկի վերաբերյալ, այդ թվում.

ա) գյուղատնտեսական վնասատուների դեմ պայքարի համալիր ստրատեգիաներ,

բ) արտադրական մեթոդներ և գործընթացներ, այդ թվում՝ էկոլոգիապես մաքուր տեխնոլոգիաներ:

Հավելված 2

Արգելված կամ խիստ սահմանափակված քիմիական նյութերը

3-րդ Հավելվածի մեջ ընդգրկելու չափանիշներ

Քարտուղարության կողմից 5-րդ հոդվածի 5-րդ կետին համապատասխան ներկայացված ծանուցումները քննարկելիս Քիմիական նյութերի կոմիտեն.

ա) հաստատում է, որ վերջնական կանոնակարգային որոշումը ընդունվել է մարդու առողջության կամ շրջակա միջավայրի պահպանության նպատակով,

բ) պարզում է, որ վերջնական կանոնակարգային որոշումը ընդունվել է ռիսկի (վտանգի) գնահատման արդյունքների հիման վրա: Այդ գնահատականը պետք է հիմնավորված լինի գիտական տվյալների ամփոփումով՝ համապատասխան Կողմի գերակշռող պայմանների ենթատեքստով: Այդ առումով ներկայացվող փաստաթղթերից պետք է պարզ դառնա, որ.

i) տվյալները ստացվել են գիտականորեն հիմնավորված մեթոդներով,

ii) տվյալների տեսությունը կատարվել և արձանագրվել է ճանաչված գիտական սկզբունքների և ընթացակարգերի հիման վրա,

iii) վերջնական կանոնակարգային որոշումը ընդունվել է ռիսկի գնահատման արդյունքների հիման վրա՝ հաշվի առնելով այդ միջոցները ձեռնարկող Կողմի գերակշռող պայմանները,

գ) որոշում է՝ ապահովո՞ւմ է արդյոք վերջնական կանոնակարգային որոշումը բավականաչափ հնարավորություն քիմիական նյութը 3-րդ Հավելվածի մեջ ընդգրկելու համար՝ հաշվի առնելով հետևյալը.

i) բերել կամ բերելո՞ւ է, ինչպես սպասվում է, վերջնական կանոնակարգային որոշումը տվյալ քիմիական նյութի կամ դրա կիրառման տեսակների սպառման ծավալի զգալի կրճատման,

ii) բերե՞լ է արդյոք վերջնական կանոնակարգային որոշումը ռիսկի փաստացի նվազեցման, թե, ինչպես սպասվում է, զգալի նվազեցման այն Կողմի մարդու առողջության կամ շրջակա միջավայրի համար, որը ներկայացրել է քննարկվող ծանուցումը,

iii) արդյոք վերջնական կանոնակարգային որոշման ընդունման համար հիմք ծառայած մտահղացումները կիրառելի՞ են միայն սահմանափակ աշխարհագրական շրջանում կամ այլ սահմանափակ հանգամանքներում,

iv) կա՞ն արդյոք միջազգային մակարդակով այդ քիմիական նյութի՝ շարունակվող առևտրի փաստեր,

դ) հաշվի է առնում, որ կանխամտածված սխալ օգտագործումը ինքնին բավական հիմք չի ծառայում քիմիական նյութը 3-րդ Հավելվածի մեջ ընդգրկելու համար:

Հավելված 3

Էջ 1, 2

Նախնական հիմնավորված համաձայնության ընթացակարգի

գործողությանը ենթարկվող քիմիական նյութեր

Հավելված 4

Խիստ վտանգավոր պեստիցիդային խառնուրդները

3-րդ Հավելվածում ընդգրկելու վերաբերյալ

տեղեկատվություն և չափանիշներ

Մաս 1

Առաջարկող Կողմից պահանջվող փաստաթղթեր

6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն ներկայացվող առաջարկությունները ուղեկցվում են համապատասխան փաստաթղթերով, որոնք հետևյալ տեղեկատվությունն են կրում.

ա) վտանգավոր պեստիցիդային խառնուրդի անվանումը,

բ) խառնուրդի ակտիվ բաղադրամասի անվանումը,

գ) խառնուրդում ակտիվ բաղադրամասի տոկոսային պարունակությունը,

դ) խառնուրդի տեսակը,

ե) առևտրային անվանումը(ները) և արտադրողի(ների) անվանումը(ները), եթե այդպիսիք կան,

զ) առաջարկող Կողմում պեստիցիդային խառնուրդի կիրառման լայն տարածված և ճանաչված տեսակները,

է) հիմնախնդրին առնչվող յուրաքանչյուր պատահարի հստակ նկարագիրը, այդ թվում՝ անբարենպաստ հետևանքները և պեստիցիդային խառնուրդի օգտագործման ձևը,

ը) բոլոր կանոնակարգային, վարչական կամ այլ միջոցները, որոնք առաջարկող Կողմը ընդունել է կամ, ինչպես սպասվում է, կընդունի այդպիսի պատահարներից հետո:

Մաս 2

Տեղեկատվություն, որը հավաքում է քարտուղարությունը

6-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն՝ քարտուղարությունը իրականացնում է պեստիցիդային խառնուրդների վերաբերյալ համապատասխան տեղեկատվության հավաքում, այդ թվում.

ա) պեստիցիդային խառնուրդների ֆիզիկա-քիմիական, տոքսիկոլոգիական և էկոտոքսիկոլոգիական հատկություններ,

բ) այլ պետություններում օգտագործման կամ մշակման հետ առնչվող սահմանափակումներ,

գ) այլ պետություններում պեստիցիդային խառնուրդների հետ կապված պատահարներ,

դ) տեղեկատվություն, որը ներկայացնում են մյուս Կողմերը, միջազգային կազմակերպությունները, ոչ կառավարական կազմակերպությունները, կամ որը ստացվում է այլ ազգային և միջազգային աղբյուրներից,

ե) առկա ռիսկի և/կամ վտանգի գնահատում,

զ) պեստիցիդային խառնուրդների օգտագործման չափերի մասին վկայող տեղեկատվություն, օրինակ՝ արձանագրված դեպքեր կամ արտադրության կամ վաճառքի ծավալը,

է) քննարկվող պեստիցիդի այլ խառնուրդներ և դրանց հետ կապված պատահարներ,

ը) գյուղատնտեսական վնասատուների դեմ պայքարի այլընտրանքային ձևեր,

թ) այլ տեղեկատվություն, որը Քիմիական նյութերի կոմիտեն որակում է որպես հարցին առնչվող:

Մաս 3

Խիստ վտանգավոր խառնուրդները 3-րդ Հավելվածում

ընդգրկելու չափանիշները

Քարտուղարության կողմից, 6-րդ հոդվածի 5-րդ կետի համաձայն, Քիմիական նյութերի կոմիտեին ուղարկված առաջարկները քննարկելիս Քիմիական նյութերի կոմիտեն նկատի է ունենում հետևյալ գործոնները.

ա) տվյալների հուսալիությունը, որոնք վկայում են այն մասին, որ պեստիցիդային խառնուրդի օգտագործումը, առաջարկող Կողմի շրջանակներում լայնորեն տարածված կամ ընդունված պրակտիկային համապատասխան, հանգեցրել է արձանագրված պատահարին(ներին),

բ) այդպիսի պատահարների կարևորությունը՝ համանման կլիմայով, պայմաններով և պեստիցիդային խառնուրդների օգտագործման բնույթով պետությունների համար,

գ) տեխնոլոգիաների կամ մեթոդների հետ կապված՝ մշակման կամ օգտագործման սահմանափակումների գոյություն, որոնք, ըստ ամենայնի, չեն ստանա ռացիոնալ կամ լայն կիրառում համապատասխան ենթակառուցվածք չունեցող պետություններում,

դ) արձանագրված հետևանքների կարևորությունը օգտագործած պեստիցիդային խառնուրդների ծավալի տեսակետից,

ե) որ կանխամտածված սխալ օգտագործումը բավարար հիմք չի հանդիսանում պեստիցիդային խառնուրդը 3-րդ Հավելվածում ընդգրկելու համար:

Հավելված 5

Պահանջներ, որոնք վերաբերում են արտահանման մասին

ծանուցման մեջ եղած տեղեկատվությանը

1. Արտահանման մասին ծանուցումները կրում են հետևյալ տեղեկությունները.

ա) արտահանող և ներմուծող Կողմերի նշանակած համապատասխան ազգային մարմնի անվանումը և հասցեն,

բ) ներմուծող Կողմ արտահանելուն իրականացման ենթադրվող ամսաթիվը,

գ) 1-ին Հավելվածում նշված՝ արգելված կամ խիստ սահմանափակված քիմիական նյութի անվանումը և տեղեկատվական նյութերի համառոտագիրը: Այն դեպքերում, երբ խառնուրդը բաղկացած է ավելի քան մեկ այդպիսի քիմիական նյութից, 1-ին Հավելվածում նշված տեղեկատվությունը տրվում է յուրաքանչյուրի վերաբերյալ,

դ) դիմում, որտեղ նշվում է քիմիական նյութի ենթադրվող կատեգորիան և դրա կիրառման ենթադրվող տեսակը՝ ներմուծող Կողմի կիրառման տեսակի շրջանակներում (եթե այդպիսիք հայտնի են),

ե) տեղեկատվություն քիմիական նյութի ազդեցության ու դրա արտանետումների հետ կապված հետևանքների նվազեցմանն ուղղված նախազգուշական միջոցների մասին,

զ) լուծույթի կամ խառնուրդի դեպքում նշվում է արգելված կամ խիստ սահմանափակված քիմիական նյութի(երի) խտությունը,

է) ներմուծողի անվանումը և հասցեն,

ը) արտահանող Կողմի նշանակած ազգային մարմնի մոտ առկա որևէ լրացուցիչ տեղեկություն, որը կարող է օգտակար լինել ներմուծող Կողմի նշանակած ազգային մարմնին:

2. Բացի 1-ին կետում հիշատակված տեղեկություններից՝ արտահանող Կողմը, ներմուծող Կողմի խնդրանքով, ներկայացնում է 1-ին Հավելվածում սահմանված լրացուցիչ տեղեկությունները:

*Կոնվենցիան Հայաստանի Հանրապետության համար ուժի մեջ է մտել 2004 թվականի փետրվարի 24-ից:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։