Անցնել բովանդակությանը

Հոդված 5. Արգելված կամ խիստ սահմանափակված քիմիական նյութերին վերաբերող ընթացակարգեր

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 5. Արգելված կամ խիստ սահմանափակված քիմիական նյութերին վերաբերող ընթացակարգեր

1. Վերջնական կանոնակարգային որոշում ընդունած յուրաքանչյուր Կողմ քարտուղարությանը գրավոր տեղեկացնում է այդպիսի որոշման մասին: Այդպիսի ծանուցումը կատարվում է հնարավորին չափ շուտ, բայց ոչ ուշ, քան վերջնական կանոնակարգային որոշում ընդունելուց 90 օր անց, և ներառում է 1-ին Հավելվածի համաձայն պահանջվող տեղեկատվությունը, որտեղ այն առկա է:

2. Յուրաքանչյուր Կողմ իր համար սույն Կոնվենցիան ուժի մեջ մտնելիս քարտուղարությանը գրավոր տեղեկացնում է այդ ընթացքում ընդունվող վերջնական կանոնակարգային որոշումների վերաբերյալ, բացառությամբ այն Կողմերի, որոնք վերջնական կանոնակարգային որոշումներ են ընդունել Լոնդոնյան ղեկավար սկզբունքների կամ Վարվելակարգի միջազգային օրենսգրքի համաձայն. այդպիսի տեղեկությունների կրկնակի ներկայացում անհրաժեշտ չէ:

3. Քարտուղարությունը հնարավորին չափ արագ և ամեն դեպքում ոչ ուշ, քան 1-ին և 2-րդ կետերի համաձայն ծանուցում ստանալուց վեց ամիս անց, ստուգում է, թե արդյո՞ք տեղեկատվությունը համապատասխանում է 1-ին Հավելվածի պահանջներին: Եթե պահանջվող տեղեկատվությունն առկա է, քարտուղարությունն անհապաղ բոլոր Կողմերին է ուղարկում ստացած տեղեկատվության ամփոփագիրը, իսկ եթե տեղեկացման մեջ չկա անհրաժեշտ տեղեկատվություն, քարտուղարությունն այդ մասին պատշաճ կերպով տեղեկացնում է Կողմին:

4. Քարտուղարությունը վեց ամիսը մեկ Կողմերին է ուղարկում 1-ին և 2-րդ կետերի համաձայն ստացված տեղեկատվության համառոտ տեսությունը, այդ թվում՝ այն ծանուցումների վերաբերյալ, որտեղ չկա 1-ին Հավելվածի պահանջած ամբողջ տեղեկատվությունը:

5. Այն բանից հետո, երբ քարտուղարությունը որոշակի քիմիական նյութի վերաբերյալ ստացել է առնվազն մեկ ծանուցում նախնական հիմնավորված համաձայնության ընթացակարգը կիրառող երկու տարածաշրջաններից յուրաքանչյուրից, որը համապատասխանում է 1-ին Հավելվածի պահանջներին, նա այդ ծանուցումը ուղարկում է Քիմիական նյութերի կոմիտեին: Նախնական հիմնավորված համաձայնության ընթացակարգով ընդգրկված տարածաշրջանների կազմը հաստատվում է Կողմերի համաժողովի առաջին խորհրդակցության ժամանակ փոխհամաձայնությամբ ընդունված որոշմամբ:

6. Քիմիական նյութերի կոմիտեն անց է կացնում այդպիսի ծանուցումների շրջանակներում ներկայացված տեղեկատվության տեսություն և, 2-րդ Հավելվածում շարադրված չափանիշներին համաձայն, Կողմերի համաժողովին առաջարկություն է ներկայացնում այն մասին, թե արդյո՞ք քիմիական նյութը պետք է ենթարկվի նախնական հիմնավորված համաձայնության ընթացակարգին և մտցվի 3-րդ Հավելվածի մեջ:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։