Անցնել բովանդակությանը

Հոդված 13. Տեղեկատվություն, որը ուղեկցում է արտահանվող քիմիական նյութերը

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 13. Տեղեկատվություն, որը ուղեկցում է արտահանվող քիմիական նյութերը

1. Կողմերի համաժողովը հանձնարարում է Միջազգային մաքսային կազմակերպությանը 3-րդ Հավելվածում ընդգրկված առանձին քիմիական նյութերի կամ քիմիական նյութերի խմբերի նկատմամբ գործածության մեջ մտցնել մաքսային կոդերի կոնկրետ համաձայնեցված համակարգ: Յուրաքանչյուր Կողմ պահանջում է, որ այն դեպքերում, երբ 3-րդ Հավելվածում ընդգրկված քիմիական նյութը ստացել է Միջազգային մաքսային կազմակերպության կոդը, այդ քիմիական նյութի արտահանման ժամանակ դրա ուղեկցման փաստաթղթում այդ կոդը նշված լինի:

2. Առանց ներմուծող Կողմի որևէ պահանջ անտեսելու՝ յուրաքանչյուր Կողմ պահանջում է, որ 3-րդ Հավելվածում ընդգրկված և իր տարածքում արգելված կամ խիստ սահմանափակված քիմիական նյութերի արտահանման ժամանակ կատարվեն պահանջները դրոշմանշման վերաբերյալ, որոնք ապահովում են բավարար տեղեկատվություն մարդու առողջության կամ շրջակա միջավայրի համար ռիսկերի և/կամ վտանգի վերաբերյալ՝ հաշվի առնելով համապատասխան միջազգային նորմերը:

3. Առանց ներմուծող Կողմի որևէ պահանջ անտեսելու՝ յուրաքանչյուր Կողմ կարող է պահանջել, որ այն քիմիական նյութերի արտահանման ժամանակ, որոնց նկատմամբ իր տարածքում գործում են էկոլոգիական կամ բժշկական դրոշմանշմանը վերաբերող պահանջներ, դրոշմանշման վերաբերյալ կատարվեն այն պահանջները, որոնք ապահովում են բավարար տեղեկատվություն մարդու առողջության կամ շրջակա միջավայրի համար ռիսկերի և/կամ վտանգի վերաբերյալ՝ հաշվի առնելով համապատասխան միջազգային նորմերը:

4. 2-րդ կետում նշված քիմիական նյութերի վերաբերյալ, որոնք նախատեսված են օգտագործելու մասնագիտական նպատակներով, յուրաքանչյուր արտահանող Կողմ պահանջում է, որ միջազգային ճանաչված ֆորմատի հիման վրա ստեղծված անվտանգության մասին տվյալների ներկայացման ձևը՝ ամենավերջին տեղեկություններով հանդերձ, ուղարկվի յուրաքանչյուր ներմուծողի:

5. Դրոշմանշման պիտակի վրա, ինչպես նաև անվտանգության տվյալների ներկայացման ձևում պարունակվող տեղեկատվությունը, գործնականում, ինչքան դա հնարավոր է, պետք է ներկայացվի ներմուծող Կողմի մեկ կամ մի քանի պաշտոնական լեզուներով:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։