Հոդված 14. Տեղեկատվության փոխանակում
Հոդված 14. Տեղեկատվության փոխանակում
1. Կողմերը, պատշաճ կերպով և սույն Կոնվենցիայի նպատակներին համապատասխան, նպաստում են.
ա) գիտական, տեխնիկական, տնտեսական և իրավական տեղեկատվության փոխանակմանը սույն Կոնվենցիայի գործողության ոլորտի շրջանակներում եղած քիմիական նյութերի վերաբերյալ, այդ թվում՝ տոքսիկոլոգիական, էկոտոքսիկոլոգիական բնույթի և անվտանգությանը վերաբերող,
բ) սույն Կոնվենցիայի նպատակներին առնչվող ազգային կանոնակարգային որոշումների վերաբերյալ լայնարձակ տեղեկատվության տրամադրմանը,
գ) համապատասխան դեպքերում այլ Կողմերին անմիջականորեն կամ քարտուղարության միջոցով տեղեկատվության տրամադրմանը ներքին կանոնակարգային միջոցների վերաբերյալ, որոնք զգալիորեն սահմանափակում են քիմիական նյութի օգտագործման մեկ կամ մի քանի ձևերը:
2. Ի կատարումն սույն Կոնվենցիայի՝ տեղեկատվության փոխանակում իրականացնող Կողմերը փոխադարձ հիմունքներով ապահովում են ցանկացած գաղտնի տեղեկատվության պահպանումը:
3. Սույն Կոնվենցիայի նպատակների առումով գաղտնի չի համարվում հետևյալ տեղեկատվությունը.
ա) 1-ին և 4-րդ Հավելվածներում պարունակվող տեղեկատվությունը, որը ներկայացվել է, համապատասխանաբար, ի կատարումն 5-րդ և 6-րդ հոդվածների,
բ) 13-րդ հոդվածի 4-րդ կետում նշված տեղեկատվությունը, որը ընդգրկված է անվտանգությանը վերաբերող տվյալների ձևերում,
գ) քիմիական նյութի պիտանիության ժամկետը,
դ) տեղեկատվություն նախազգուշական միջոցների, այդ թվում՝ վտանգավորության աստիճանի, ռիսկի բնույթի և անվտանգության վերաբերյալ համապատասխան հանձնարարականների մասին,
ե) տոքսիկոլոգիական և էկոտոքսիկոլոգիական ստուգումների արդյունքների համառոտագիրը:
4. Սույն Կոնվենցիայի նպատակների համար քիմիական նյութի արտադրման ամսաթիվը սովորաբար գաղտնի տեղեկատվություն չի համարվում:
5. Յուրաքանչյուր Կողմ, որին անհրաժեշտ է 3-րդ Հավելվածում ընդգրկված քիմիական նյութերի՝ իր տարածքով տարանցիկ փոխադրումների վերաբերյալ տեղեկատվություն, այդ անհրաժեշտության մասին հայտնում է քարտուղարությանը, որը համապատասխան ձևով տեղեկացնում է բոլոր Կողմերին: