Հոդված 15. Կոնվենցիայի կատարումը
Հոդված 15. Կոնվենցիայի կատարումը
1. Յուրաքանչյուր Կողմ ձեռնարկում է այնպիսի միջոցներ, որոնք կարող են անհրաժեշտ լինել սույն Կոնվենցիայի արդյունավետ իրագործման նպատակով իր ազգային ենթակառուցվածքի և հաստատությունների ստեղծման և ամրապնդման համար: Այդ միջոցներն, ըստ անհրաժեշտության, ընդգրկում են ազգային օրենսդրության ընդունում կամ փոփոխում կամ վարչական բնույթի գործողությունների իրականացում, ինչպես նաև կարող են նախատեսել.
ա) քիմիական նյութերի անվտանգության վերաբերյալ տեղեկատվություն պարունակող ազգային ռեգիստրների և տվյալների բազաների ստեղծում,
բ) արդյունաբերության կողմից առաջադրվող նախաձեռնությունների խրախուսում՝ քիմիական անվտանգության ապահովմանը աջակցելու նպատակով, և
գ) 16-րդ հոդվածի դրույթները հաշվի առնող կամավոր համաձայնությունների կնքմանն աջակցում:
2. Յուրաքանչյուր Կողմ, ինչքան որ գործնականում հնարավոր է, ապահովում է, որ հասարակայնությանը հասու լինի տեղեկատվությունը քիմիական նյութերի հետ վարվելու, վթարների դեպքում ձեռնարկվող միջոցների և այն այլընտրանքների մասին, որոնք ավելի անվտանգ են մարդու առողջության կամ շրջակա միջավայրի համար, քան 3-րդ Հավելվածում թվարկված քիմիական նյութերը:
3. Կողմերը համաձայնվում են ուղղակի կամ, այնտեղ, ուր նպատակահարմար է, իրավասու միջազգային կազմակերպությունների միջոցով համագործակցել ենթատարածաշրջանային, տարածաշրջանային և գլոբալ մակարդակներով՝ սույն Կոնվենցիայի իրագործման համար:
4. Սույն Կոնվենցիայի դրույթներից որևէ մեկը չի սահմանափակում Կողմերի իրավունքը՝ կիրառել մարդու առողջությանը և շրջակա միջավայրի պաշտպանությանն ուղղված ավելի խիստ միջոցներ, քան նախատեսում է սույն Կոնվենցիան՝ պայմանով, որ այդ միջոցները համապատասխանեն սույն Կոնվենցիայի և միջազգային իրավունքի դրույթներին: