Հոդված 23. Ձայնի իրավունք
Հոդված 23. Ձայնի իրավունք
1. Սույն Կոնվենցիայի յուրաքանչյուր Կողմ ունի մեկ ձայն, բացառությամբ ստորև բերվող 2-րդ կետում նախատեսված դեպքի:
2. Տնտեսական ինտեգրացման տարածաշրջանային կազմակերպությունը իր իրավասության հարցերի վերաբերյալ ձայնի իր իրավունքը կայացնում է ձայների այն քանակով, որը հավասար է սույն Կոնվենցիայի Կողմ հանդիսացող իր անդամ պետությունների քանակին: Այդ կազմակերպությունը չի իրականացնում ձայնի իր իրավունքը, եթե իր անդամ պետությունները այդ իրավունքն օգտագործում են և ընդհակառակը:
3. Սույն Կոնվենցիայի նպատակներից ելնելով՝ «ներկա ու քվեարկմանը մասնակցող Կողմեր» հասկացությունը նշանակում է՝ ներկա և «կողմ» կամ «դեմ» քվեարկող Կողմեր: