Հոդված 25. Վավերացում, ընդունում, հավանություն կամ միացում
Հոդված 25. Վավերացում, ընդունում, հավանություն կամ միացում
1. Սույն Կոնվենցիան ենթակա է վավերացման, ընդունման կամ հաստատման պետությունների կամ տնտեսական ինտեգրացման տարածաշրջանային կազմակերպությունների կողմից: Այն բաց է պետությունների և տնտեսական ինտեգրացման տարածաշրջանային կազմակերպությունների միանալու համար այն պահից, երբ Կոնվենցիան փակ է ստորագրման համար: Վավերագիրը, ընդունման, հաստատման կամ միանալու փաստաթղթերը ավանդապահին հանձնվում են ի պահ:
2. Տնտեսական ինտեգրացման ամեն մի տարածաշրջանային կազմակերպություն, որը սույն Կոնվենցիայի Կողմ է դառնում, մինչդեռ իր անդամ պետություններից ոչ մեկը Կողմ չէ, պարտավորված է Կոնվենցիայից բխող բոլոր պարտավորություններով: Այն դեպքում, երբ մեկ կամ մի քանի անդամ պետություններ դառնում են Կոնվենցիայի Կողմ, այդ կազմակերպությունը և իր անդամ պետությունները որոշում են կայացնում Կոնվենցիայից բխող իրենց պարտավորությունների կատարման շրջանակներում համապատասխան պարտականությունների վերաբերյալ: Այդ դեպքում կազմակերպությունը և իր անդամ պետությունները չեն կարող միաժամանակ իրագործել Կոնվենցիայից բխող իրենց իրավունքները:
3. Վավերագրում, ընդունման, հաստատման կամ միանալու մասին իր փաստաթղթում տնտեսական ինտեգրացման տարածաշրջանային կազմակերպությունը հայտարարում է սույն Կոնվենցիայով կարգավորվող հարցերի վերաբերյալ իր իրավասության շրջանակները: Յուրաքանչյուր այդպիսի կազմակերպություն տեղեկացնում է նաև ավանդապահին այն մասին, թե ով պետք է Կողմերին հաջորդաբար տեղյակ պահի իր իրավասությունների ոլորտի համապատասխան փոփոխությունների մասին: