Անցնել բովանդակությանը

Հոդված 4. Նշանակված ազգային մարմիններ

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 4. Նշանակված ազգային մարմիններ

1. Յուրաքանչյուր Կողմ նշանակում է մեկ կամ մի քանի ազգային մարմիններ, որոնք իրավասու են հանդես գալու այդ Կողմի անունից սույն Կոնվենցիայով նախատեսվող վարչական գործառույթները կատարելիս:

2. Յուրաքանչյուր Կողմ ձգտում է ապահովել, որ իր նշանակած ազգային մարմինը կամ մարմինները բավականաչափ ռեսուրսներ ունենան իրենց խնդիրների արդյունավետ լուծման համար:

3. Յուրաքանչյուր Կողմի համար սույն Կոնվենցիան ուժի մեջ մտնելու պահից քարտուղարությանը տեղյակ է պահվում նրա կողմից նշանակված ազգային մարմնի կամ մարմինների անվանման և հասցեի մասին: Յուրաքանչյուր Կողմ քարտուղարությանը անհապաղ տեղեկացնում է հետագա բոլոր փոփոխությունների մասին:

4. Քարտուղարությունը անմիջապես տեղեկացնում է Կողմերին 3-րդ կետի համաձայն ստացած ծանուցումների վերաբերյալ:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։