Հոդված 7. Քիմիական նյութերը 3-րդ Հավելված ներառելու կարգը
Հոդված 7. Քիմիական նյութերը 3-րդ Հավելված ներառելու կարգը
1. Յուրաքանչյուր քիմիական նյութի վերաբերյալ, որը Քիմիական նյութերի կոմիտեն որոշել է երաշխավորել 3-րդ Հավելված ներառելու համար, կոմիտեն նախապատրաստում է փաստաթղթի նախագիծ՝ որոշման կայացմանը նպաստելու համար: Որոշման կայացմանը նպաստող փաստաթուղթը պետք է հիմնված լինի 1-ին Հավելվածում կամ 4-րդ Հավելվածում նշված տեղեկությունների վրա և ընդգրկի տեղեկություններ որևէ կատեգորիայի սահմաններում քիմիական նյութի օգտագործման ձևերի մասին, որի նկատմամբ չի կիրառվում վերջնական կանոնակարգային որոշումը:
2. 1-ին կետում նշված հանձնարարականը և դրա հիման վրա որոշում կայացնելուն նպաստող փաստաթղթի նախագիծը ուղարկվում են Կողմերի համաժողովին: Կողմերի համաժողովը որոշում է ընդունում այն մասին, թե արդյո՞ք տվյալ քիմիական նյութը պետք է ընդգրկվի նախնական հիմնավորված համաձայնության ընթացակարգում և, համապատասխանաբար, 3-րդ Հավելվածում, և հաստատում է որոշում կայացնելուն նպաստող փաստաթղթի նախագիծը:
3. Կողմերի համաժողովի հաստատած որոշման կայացմանը նպաստող փաստաթուղթը քարտուղարությունը անհապաղ ուղարկում է բոլոր Կողմերին: