Անցնել բովանդակությանը

Հոդված 9. 3-րդ Հավելվածից քիմիական նյութերի հանումը

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 9. 3-րդ Հավելվածից քիմիական նյութերի հանումը

1. Եթե 3-րդ Հավելվածի մեջ քիմիական նյութը մտցնելու մասին որոշում ընդունելու պահին տեղեկությունների բացակայությունը ցույց է տալիս, որ այդ նյութի ընդգրկումը այլևս արդարացված չէ՝ 2-րդ և 4-րդ Հավելվածներում սահմանված համապատասխան չափանիշների համաձայն, քարտուղարությունը այդ տեղեկությունը ուղարկում է Քիմիական նյութերի կոմիտեին:

2. Քիմիական նյութերի կոմիտեն անցկացնում է 1-ին կետին համապատասխան ստացված տեղեկատվության ամփոփում: Յուրաքանչյուր քիմիական նյութի համար, որի նկատմամբ Քիմիական նյութերի կոմիտեն, 2-րդ Հավելվածում և/կամ 4-րդ Հավելվածում սահմանված համապատասխան չափանիշների համաձայն, կայացնում է որոշում այն 3-րդ Հավելվածից հանելու, նա պատրաստում է որոշման կայացմանը նպաստող փաստաթղթի վերանայված նախագիծ:

3. 2-րդ կետում հիշատակված հանձնարարականը ուղարկվում է Կողմերի համաժողովին և ուղեկցվում է որոշման կայացմանը նպաստող փաստաթղթի վերանայված նախագծով: Կողմերի համաժողովը որոշում է ընդունում այն մասին, թե հա՞րկ է արդյոք հանել տվյալ քիմիական նյութը 3-րդ Հավելվածից և տալ հավանություն որոշման կայացմանը նպաստող փաստաթղթի վերանայված նախագծին:

4. Կողմերի համաժողովի որոշումը 3-րդ Հավելվածից քիմիական նյութը հանելու մասին և որոշման կայացմանը նպաստող փաստաթղթին հավանություն տալու մասին տեղեկությունը քարտուղարության կողմից անհապաղ հասցվում է բոլոր Կողմերին՝ ի գիտություն:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։