Հոդված 12
Հոդված 12.
Ռոյալթի
1. Պայմանավորվող պետությունում առաջացող և մյուս Պայմանավորվող պետությանը վճարվող ռոյալթին ենթակա է հարկման միմիայն այդ մյուս Պայմանավորվող պետությունում:
2. Սակայն, այդպիսի ռոյալթին կարող է հարկվել նաև այն Պայմանավորվող պետությունում, որտեղ առաջանում է՝ այդ պետության օրենքների համաձայն, բայց եթե ռոյալթիի փաստացի սեփականատերը մյուս Պայմանավորվող պետության ռեզիդենտ է, ապա այդ ձևով գանձված հարկը չպետք է գերազանցի ռոյալթիի համախառն գումարի 5% (հինգ տոկոսը):
3. «Ռոյալթի» տերմինը սույն հոդվածում օգտագործելիս նշանակում է փոխհատուցման ձևով ստացած ցանկացած տեսակի վճարում՝ գրական, արվեստաբանական կամ գիտական աշխատանքների, ներառյալ կինոնկարների և հեռուստատեսային և ռադիոյի հեռարձակման հետ կապված կինոնկարների, ձայներիզների և պատճենահանման այլ միջոցների, ցանկացած պատենտի, ապրանքային նշանի, նախագծի կամ մոդելի, գծագրի, գաղտնի բանաձևի կամ գործընթացի ցանկացած հեղինակային իրավունքի օգտագործման կամ օգտագործման իրավունքի համար, կամ արդյունաբերական, առևտրային կամ գիտական փորձին վերաբերող տեղեկության (նոու-հաու) համար:
4. 1-ին և 2-րդ կետերի դրույթները չեն կիրառվում, եթե ռոյալթիի փաստացի սեփականատերը, հանդիսանալով Պայմանավորվող պետության ռեզիդենտ, ձեռնարկատիրական գործունեություն է իրականացնում մյուս Պայմանավորվող պետությունում, որտեղ առաջանում է ռոյալթին՝ այդ մյուս պետությունում գտնվող մշտական հաստատության միջոցով կամ անկախ անձնական ծառայություններ է մատուցում մյուս Պայմանավորվող պետությունում՝ այդ մյուս պետությունում գտնվող հաստատուն բազայի միջոցով և իրավունքը կամ գույքը, որի կապակցությամբ վճարվում է ռոյալթին իրապես կապված է այդպիսի մշտական հաստատության կամ հաստատուն բազայի հետ:
5. Ռոյալթին համարվում է առաջացած Պայմանավորվող պետությունում, եթե վճարողը այդ Պայմանավորվող պետության ռեզիդենտ է: Սակայն, այն դեպքում, երբ ռոյալթի վճարող անձը, անկախ Պայմանավորվող պետության ռեզիդենտ լինելու կամ չլինելու հանգամանքից, Պայմանավորվող պետությունում ունի մշտական հաստատություն կամ հաստատուն բազա, որոնց կապակցությամբ առաջացել է ռոյալթի վճարելու պարտավորությունը, և այդպիսի ռոյալթիի վճարման ծախսերը կրում է այդպիսի մշտական հաստատությունը կամ հաստատուն բազան, ապա այդպիսի ռոյալթին համարվում է առաջացած այն պետությունում, որտեղ գտնվում է մշտական հաստատությունը կամ հաստատուն բազան:
6. Այն դեպքում, երբ վճարողի և ռոյալթիի փաստացի սեփականատիրոջ, կամ նրանց երկուսի և որևէ այլ անձի միջև հատուկ հարաբերությունների պատճառով, օգտագործման, իրավունքի կամ տեղեկության համար վճարվող ռոյալթիի գումարը գերազանցում է այն գումարին, որը կհամաձայնեցվեր վճարողի և փաստացի սեփականատիրոջ միջև նման հարաբերությունների բացակայության դեպքում, ապա սույն հոդվածի դրույթները կիրառվում են միայն վերջինը հիշատակված գումարի նկատմամբ: Այդ դեպքում վճարումների ավելցուկային մասը մնում է հարկման ենթակա յուրաքանչյուր Պայմանավորվող պետության օրենքներին համապատասխան՝ հաշվի առնելով սույն Համաձայնագրի այլ դրույթները: