Հոդված 24
Հոդված 24.
Կրկնակի հարկման բացառում
1. Այն դեպքում, երբ Պայմանավորվող պետության ռեզիդենտը ստանում է եկամուտ կամ տնօրինում է գույք, որոնք սույն Համաձայնագրի դրույթներին համապատասխան կարող են հարկվել մյուս Պայմանավորվող պետությունում, ապա առաջինը հիշատակված պետությունը թույլատրում է.
a) այդ ռեզիդենտի եկամտի հարկի նվազեցում՝ այդ մյուս պետությունում վճարված եկամտի հարկին հավասար գումարի չափով.
b) այդ ռեզիդենտի գույքի հարկի նվազեցում՝ այդ մյուս պետությունում վճարված գույքի հարկին հավասար գումարի չափով:
Սակայն, երկու դեպքում էլ այդպիսի նվազեցումը չպետք է գերազանցի մինչև նվազեցման տրամադրումը հաշվարկված եկամտի հարկի կամ գույքի հարկի այն մասը, որը, հանգամանքներից կախված, վերագրելի է այն եկամտին կամ գույքին, որոնք կարող են հարկվել այդ մյուս պետությունում:
2. Այն դեպքում, երբ սույն Համաձայնագրի որևէ դրույթին համապատասխան Պայմանավորվող պետության ռեզիդենտի ստացած եկամուտը կամ տնօրինած գույքը ազատված է հարկումից այդ պետությունում կամ առկա է եկամտի հարկի կամ գույքի հարկի նվազեցում այդ պետությունում, ապա այդպիսի պետությունը, այնուամենայնիվ, կարող է այդպիսի ռեզիդենտի եկամտի կամ գույքի մնացած մասի համար հարկի գումարը հաշվարկելիս հաշվի առնել ազատված եկամուտը կամ գույքը, ինչպես նաև հարկի նվազեցված գումարը: