Անցնել բովանդակությանը

Հոդված 14

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 14.

Անկախ անձնական ծառայություններ

1. Մասնագիտական ծառայություններից կամ անկախ բնույթի այլ գործունեությունից Պայմանավորվող պետության ռեզիդենտի ստացած եկամուտը ենթակա է հարկման միմիայն այդ պետությունում, բացառությամբ հետևյալ դեպքերից ցանկացածից, երբ այդպիսի եկամուտը կարող է նույնպես հարկվել մյուս Պայմանավորվող պետությունում՝

ա) եթե նա մյուս Պայմանավորվող պետությունում իր գործունեությունը իրականացնելու նպատակով կանոնավոր կերպով իր տրամադրության տակ ունի հաստատուն բազա: Այդ դեպքում այդ եկամուտը կարող է հարկվել այդ մյուս Պայմանավորվող պետությունում, բայց միայն այն չափով, որը վերագրելի է այդ հաստատուն բազային, կամ՝

բ) եթե նրա ներկայությունը մյուս Պայմանավորվող պետությունում դիտարկվող ֆինանսական տարում ընդհանուր առմամբ հավասար է կամ գերազանցում է 183 օրը ժամանակահատվածը կամ ժամանակահատվածները. այդ դեպքում, այդ մյուս Պայմանավորվող պետությունում կհարկվի միայն այն եկամուտը, որը ստացվել է այդ մյուս պետությունում իրականացվող գործունեությունից վերը նշված ժամանակահատվածի կամ ժամանակահատվածների ընթացքում:

2. «Մասնագիտական ծառայություններ» տերմինը ներառում է, հատկապես, անկախ գիտական, գրական, արվեստաբանական, կրթական կամ ուսուցչական գործունեությունը, ինչպես նաև բժիշկների, իրավաբանների, ճարտարագետների, ճարտարապետների, ատամնաբույժների և հաշվապահների անկախ գործունեությունը:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։