Հոդված 6
Հոդված 6.
Եկամուտ անշարժ գույքից
1. Պայմանավորվող պետության ռեզիդենտի կողմից մյուս Պայմանավորվող պետությունում գտնվող անշարժ գույքից ստացած եկամուտը (ներառյալ գյուղատնտեսությունից կամ անտառային տնտեսությունից եկամուտը) կարող է հարկվել այդ մյուս պետությունում, սակայն այդպիսով գանձվող հարկը ենթակա է նվազեցման այդպիսի հարկի գումարի 50 տոկոսի չափով:
2. «Անշարժ գույք» տերմինն ունի այն նշանակությունը, որը նրան տրված է այն Պայմանավորվող պետության օրենքով, որտեղ գտնվում է դիտարկվող գույքը: Այդ տերմինը, ամեն դեպքում, ներառում է անշարժ գույքի օժանդակ գույքը, գյուղատնտեսությունում և անտառային տնտեսությունում օգտագործվող անասունն ու սարքավորումները, իրավունքները, որոնց նկատմամբ կիրառվում են հողային սեփականությանը վերաբերող ընդհանուր օրենսդրության դրույթները, անշարժ գույքի ուզուֆրուկտը և օգտակար հանածոների հանքատեղերի, հանքավայրերի և այլ բնական պաշարների շահագործման կամ շահագործման իրավունքի դիմաց փոխհատուցման կարգով վճարվող փոփոխական կամ հաստատուն վճարումների իրավունքները: Նավերը, օդանավերը և ճանապարհային փոխադրամիջոցները որպես անշարժ գույք չեն դիտարկվում:
3. 1-ին կետի դրույթները կիրառվում են անշարժ գույքի ուղղակի օգտագործումից, վարձակալության տրամադրելուց կամ ցանկացած այլ ձևով օգտագործելուց ստացված եկամուտների նկատմամբ:
4. Անկախ սույն Հոդվածի 1 կետի դրույթներից Պայմանավորվող պետության կառավարության, քաղաքական ստորաբաժանման, տեղական իշխանության մարմնի կամ ֆինանսկական հաստատության կողմից անշարժ գույքի վարձակալության տրամադրելուց ստացված եկամուտը ենթակա է հարկման միայն ռեզիդենտության պետությունում:
5. 1-ին և 3-րդ կետերի դրույթները կիրառվում են նաև ձեռնարկության անշարժ գույքից եկամուտների նկատմամբ և անկախ անձնական ծառայություններ մատուցելու համար օգտագործված անշարժ գույքից եկամուտների նկատմամբ: