Հոդված 23
Հոդված 23.
Գույք
1. 6-րդ հոդվածում նշված անշարժ գույքի տեսքով ներկայացված՝ Պայմանավորվող պետության ռեզիդենտին պատկանող և մյուս Պայմանավորվող պետությունում գտնվող գույքը կարող է հարկվել այդ մյուս պետությունում:
2. Մյուս Պայմանավորվող պետությունում՝ Պայմանավորվող պետության ձեռնարկությանը պատկանող մշտական հաստատության ձեռնարկատիրական գույքի մաս կազմող շարժական գույքի, կամ մյուս Պայմանավորվող պետությունում անկախ անձնական ծառայությունների մատուցման նպատակով Պայմանավորվող պետության ռեզիդենտի ունեցած հաստատուն բազային պատկանող շարժական գույքի տեսքով ներկայացված գույքը կարող է հարկվել այդ մյուս պետությունում:
3. Միջազգային փոխադրումներում շահագործվող նավերով, օդանավերով և ճանապարհային փոխադրամիջոցներով ներկայացված գույքը և այդպիսի նավերի, օդանավերի և ճանապարհային փոխադրամիջոցների շահագործմանը պատկանող շարժական գույքը ենթակա է հարկման միայն այն Պայմանավորվող պետությունում, որի ռեզիդենտ է հանդիսանում այդպիսի գույքի սեփականատեր հանդիսացող ձեռնարկությունը:
4. Այնպիսի ընկերության բաժնետոմսերով կամ այլ կորպորատիվ իրավունքներով ներկայացված գույքը, որի ակտիվները գլխավորապես կազմված են Պայմանավորվող պետությունում գտնվող անշարժ գույքից, կարող է հարկվել այդ պետությունում:
5. Սույն Հոդվածի դրույթները չեն կիրառվում, եթե գույքի փաստացի սեփականատերը մյուս Պայմանավորվող պետությունն է, նրա քաղաքական ստորաբաժանումը, տեղական իշխանության մարմինը կամ ֆինանսական հաստատությունը՝ այդ դեպքում այդպիսի եկամուտը ենթակա է հարկման ռեզիդենտության պետությունում:
6. Պայմանավորվող պետության ռեզիդենտի գույքի բոլոր այլ տարրերը ենթակա են հարկման միայն այդ պետությունում: