Անցնել բովանդակությանը

Հոդված 25

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 25.

Անխտրականություն

1. Պայմանավորվող պետության ազգային անձինք չեն ենթարկվում մյուս Պայմանավորվող պետությունում այլ կամ ավելի ծանր որևէ հարկման կամ դրա հետ կապված որևէ պարտավորության, մասնավորապես, կապված ռեզիդենտության հետ, քան հարկումն ու դրա հետ կապված պարտավորությունները, որին միևնույն հանգամանքների դեպքում ենթարկվում են կամ կարող են ենթարկվել այդ մյուս պետության ազգային անձինք: Չնայած 1-ին հոդվածի դրույթներին, սույն դրույթը կիրառվում է նաև Պայմանավորվող պետություններից մեկի կամ երկուսի ռեզիդենտ չհանդիսացող անձանց նկատմամբ:

2. Մյուս Պայմանավորվող պետությունում Պայմանավորվող պետության ձեռնարկության ունեցած մշտական հաստատության հարկումը այդ մյուս Պայմանավորվող պետությունում չպետք է լինի պակաս բարենպաստ, քան համանման գործունեություն իրականացնող այդ մյուս պետության ձեռնարկության հարկումը: Սույն դրույթը չպետք է մեկնաբանվի որպես Պայմանավորվող պետությանը պարտավորեցնող մյուս Պայմանավորվող պետության ռեզիդենտներին՝ քաղաքացիական կարգավիճակի կամ ընտանեկան հանգամանքների հիման վրա հարկման նպատակներով այնպիսի անձնական արտոնություններ, նվազեցումներ և զեղչեր տրամադրելու, ինչպիսիք Պայմանավորվող պետությունը շնորհում է իր սեփական ռեզիդենտներին:

3. Պայմանավորվող պետության ձեռնարկությունները, որոնց կապիտալն ամբողջությամբ կամ մասամբ ուղղակիորեն կամ անուղղակիորեն պատկանում է մյուս Պայմանավորվող պետության մեկ կամ մի քանի ռեզիդենտներին կամ վերահսկվում է նրանց կողմից, չեն ենթարկվում առաջինը հիշատակված պետությունում այլ կամ ավելի ծանր որևէ հարկման կամ դրա հետ կապված որևէ պարտավորության, քան հարկումը կամ դրա հետ կապված պարտավորությունները, որին ենթարկվում են կամ կարող են ենթարկվել առաջինը հիշատակված պետության այլ համանման ձեռնարկությունները:

4. Բացառությամբ այն դեպքերի, երբ կիրառվում են 9-րդ հոդվածի 1-ին կետի, 11-րդ հոդվածի 6-րդ կետի կամ 12-րդ հոդվածի 6-րդ կետի դրույթները, Պայմանավորվող պետության ձեռնարկության կողմից մյուս Պայմանավորվող պետության ռեզիդենտին վճարված տոկոսները, ռոյալթին և այլ վճարումները, այդպիսի ձեռնարկության հարկվող շահույթի որոշման նպատակով ենթակա են նվազեցման նույն պայմաններով, ինչպես առաջինը հիշատակված պետության ռեզիդենտին վճարելիս: Նմանապես Պայմանավորվող պետության ձեռնարկության ցանկացած պարտքը մյուս Պայմանավորվող պետության ռեզիդենտին, այդ ձեռնարկության հարկման ենթակա կապիտալի որոշման նպատակով ենթակա է նվազեցման նույն պայմաններով, ինչպես որ պարտքը առաջինը հիշատակված պետության ռեզիդենտին:

5. Սույն հոդվածի դրույթները կիրառվում են սույն Համաձայնագրում ներառված հարկերի նկատմամբ:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։