Հոդված 15
Հոդված 15.
Կախյալ անձնական ծառայություններ
1. Հաշվի առնելով 16-րդ, 18-րդ, 19-րդ, 20-րդ և 21-րդ հոդվածների դրույթները, Պայմանավորվող պետության ռեզիդենտի կողմից վարձու աշխատանքի դիմաց ստացված աշխատավարձը և համանման այլ վարձատրությունները ենթակա են հարկման միմիայն այդ պետությունում, եթե միայն այդպիսի վարձու աշխատանքը չի իրականացվում մյուս Պայմանավորվող պետությունում: Եթե վարձու աշխատանքը իրականացվում է այդ կերպ, ապա դրա հետ կապված վարձատրությունը կարող է հարկվել այդ մյուս Պայմանավորվող պետությունում:
2. Չնայած 1-ին կետի դրույթներին, Պայմանավորվող պետության ռեզիդենտի կողմից մյուս Պայմանավորվող պետությունում իրականացվող վարձու աշխատանքի դիմաց ստացված վարձատրությունը ենթակա է հարկման միմիայն առաջինը հիշատակված պետությունում, եթե.
ա) ստացողը դիտարկվող ֆինանսական տարում գտնվում է մյուս Պայմանավորվող Պետությունում ընդհանուր առմամբ 183 օր չգերազանցող ժամանակահատվածում կամ ժամանակահատվածներում, և
բ) վարձատրությունը վճարվում է մյուս Պայմանավորվող պետության ռեզիդենտ չհանդիսացող գործատուի կողմից կամ նրա անունից, և
գ) վարձատրության ծախսերը չի կրում գործատուի մյուս Պայմանավորվող պետությունում ունեցած մշտական հաստատությունը կամ հաստատուն բազան:
3. Չնայած սույն հոդվածի նախորդ դրույթներին, միջազգային փոխադրումներում շահագործվող նավի, օդանավի կամ ճանապարհային փոխադրամիջոցի վրա իրականացվող վարձու աշխատանքի դիմաց Պայմանավորվող պետության ռեզիդենտի կողմից ստացված վարձատրությունը կարող է հարկվել այդ պետությունում:
4. Պայմանավորվող պետության ռեզիդենտը, որը այդ պետության ձեռնարկության վարձու աշխատողն է, որի հիմնական գործունեությունը կազմում է միջազգային փոխադրումներում օդանավերի շահագործումը և որը վարձատրություն է ստանում մյուս Պայմանավորվող պետությունում իրականացվող պարտականությունների համար ենթակա չէ հարկման այդ մյուս պետությունում այդպիսի պարտականությունների համար ստացված վարձատրությունների առնչությամբ: