Անցնել բովանդակությանը

Հոդված 5

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 5.

Մշտական հաստատություն

1. Սույն Համաձայնագրի նպատակների համար «մշտական հաստատություն» տերմինը նշանակում է գործունեության կայուն վայր, որի միջոցով ամբողջությամբ կամ մասամբ իրականացվում է ձեռնարկության ձեռնարկատիրական գործունեությունը:

2. «Մշտական հաստատություն» տերմինը հատկապես ներառում է.

ա) ղեկավարման վայր

բ) մասնաճյուղ

գ) գրասենյակ

դ) գործարան

ե) արհեստանոց, և

զ) հանքահոր, նավթի կամ գազի հորատանցք, քարհանք կամ բնական պաշարները մշակելու կամ արդյունահանելու ցանկացած այլ վայր:

3. Շինարարական հրապարակը, կառուցման, հավաքման կամ տեղակայման օբյեկտը կամ դրանց հետ կապված վերահսկողական գործունեությունը, բայց միայն այն դեպքում, երբ այդպիսի հրապարակի, ծրագրի կամ գործունեության տևողությունը գերազանցում է ինը ամիսը:

4. Ձեռնարկության կողմից աշխատողների կամ այլ անձնակազմի միջոցով ծառայությունների մատուցումը, ներառյալ՝ խորհրդատվական ծառայությունները, երբ այդ բնույթի գործունեությունների տևողությունը երկրում (միևնույն կամ դրա հետ կապված նախագծի համար) ցանկացած 12-ամսյա ժամանակահատվածում գերազանցում է վեցամսյա ժամանակահատվածը կամ ժամանակահատվածները:

5. Չնայած սույն հոդվածի նախորդ կետերի դրույթներին, «մշտական հաստատություն» չի համարվում.

ա) հարմարությունների օգտագործումը ձեռնարկությանը պատկանող ապրանքների բացառապես պահեստավորման, ցուցադրման կամ առաքման նպատակով,

բ) ձեռնարկությանը պատկանող ապրանքների կամ արտադրանքի պաշարների պահպանումը բացառապես պահեստավորման, ցուցադրման կամ առաքման նպատակով,

գ) ձեռնարկությանը պատկանող ապրանքների կամ արտադրանքի պաշարների պահպանումը այլ ձեռնարկության կողմից բացառապես մշակման նպատակով,

դ) ձեռնարկության համար գործունեության կայուն վայրի պահումը բացառապես ապրանքների կամ արտադրանքի գնման կամ տեղեկությունների հավաքման նպատակով,

ե) ձեռնարկության համար գործունեության կայուն վայրի պահումը բացառապես նախապատրաստական կամ օժանդակ բնույթի որևէ այլ գործունեություն իրականացնելու նպատակով,

զ) գործունեության կայուն վայրի պահումը բացառապես a/-e/ ենթակետերում նշված գործունեության տեսակների ցանկացած համակցության համար, պայմանով, որ այդ համակցության արդյունքում գործունեության կայուն վայրի ամբողջական գործունեությունը նախապատրաստական կամ օժանդակ բնույթի է:

6. Չնայած 1 և 2 կետերի դրույթներին, այն դեպքում, երբ անկախ կարգավիճակով գործակալ համարվող անձից (որին վերաբերում է 8 կետը) տարբերվող անձը գործում է Պայմանավորվող պետությունում մյուս Պայմանավորվող պետության ձեռնարկության անունից այդ ձեռնարկությունը համարվում է մշտական հաստատություն ունեցող առաջինը հիշատակված պետությունում՝ այդ անձի կողմից տվյալ ձեռնարկության համար իրականացվող ցանկացած գործունեության կապակցությամբ, եթե այդպիսի անձը.

ա) ունի և սովորաբար իրականացնում է առաջինը հիշատակված Պայմանավորվող պետությունում այդպիսի ձեռնարկության անունից պայմանագրեր կնքելու իրավասություն, բացառությամբ, երբ այդպիսի անձի գործունեությունը սահմանափակվում է 5 կետում նշվածով, որը եթե անգամ և իրականացվում է գործունեության կայուն վայրի միջոցով, այդ կետի դրույթների համաձայն` այդ գործունեության կայուն վայրը չի վերածում մշտական հաստատության,

բ) չունի այդպիսի իրավասություն, սակայն սովորաբար պահում է առաջինը հիշատակված Պետությունում այդպիսի ձեռնարկությանը պատկանող ապրանքների և արտադրանքի պահեստ, որտեղից նա այդպիսի ձեռնարկության անունից կանոնավոր կերպով ապրանքներ և արտադրանք է մատակարարում,

գ) չունի այդպիսի իրավասություն, սակայն սովորաբար ապահովում է առաջինը հիշատակված Պետությունում պատվերներ ամբողջությամբ կամ համարյա ամբողջությամբ ձեռնարկության համար կամ այդ ձեռնարկության և այլ ձեռնարկությունների համար, որոնք վերահսկվում են նրա կողմից կամ ունեն վերահսկողական իրավունք նրա մեջ,

դ) այդպես գործելով արտադրում կամ մշակում է առաջինը հիշատակված Պետությունում այդ ձեռնարկության համար այդ ձեռնարկությանը պատկանող ապրանքները կամ արտադրանքը:

7. Անկախ սույն հոդվածի նախորդ դրույթներից, Պայմանավորվող պետության ապահովագրական ձեռնարկությունը, բացառությամբ վերաապահովագրման դեպքերի, համարվում է մշտական հաստատություն ունեցող մյուս Պայմանավորվող պետությունում, եթե այդ մյուս պետությունում այն անկախ գործակալի կարգավիճակ ունեցող անձից (որին վերաբերում է 8 կետը) տարբերվող անձի միջոցով ընդունում է ապահովագրական վճարներ կամ ապահովագրում է այնտեղ տեղակայված ռիսկերից:

8. Ձեռնարկությունը չի համարվում մշտական հաստատություն ունեցող Պայմանավորվող պետությունում միայն այն պատճառով, որ ձեռնարկատիրական գործունեություն է իրականացնում այդ պետությունում բրոքերի, գլխավոր կոմիսիոն գործակալի կամ անկախ կարգավիճակ ունեցող ցանկացած այլ գործակալի միջոցով, պայմանով, որ այդպիսի անձինք գործում են իրենց սովորական ձեռնարկատիրական գործունեության շրջանակներում:

9. Այն փաստը, որ Պայմանավորվող պետության ռեզիդենտ հանդիսացող ընկերությունը վերահսկում է մյուս Պայմանավորվող պետության ռեզիդենտ հանդիսացող ընկերությանը կամ վերահսկվում է նրա կողմից, կամ ձեռնարկատիրական գործունեություն է իրականացնում այդ մյուս Պետությունում (մշտական հաստատության միջոցով կամ այլ կերպ), ինքնին չի դարձնում այդ ընկերություններից որևէ մեկին մյուսի մշտական հաստատություն:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։