Հոդված 4
Հոդված 4.
Ռեզիդենտ
1. Սույն Համաձայնագրի նպատակներով «Պայմանավորվող պետության ռեզիդենտ» տերմինը նշանակում է.
ա) Հայաստանի դեպքում՝ ցանկացած անձ, որը Հայաստանի հարկային օրենքների համաձայն ենթակա է հարկման Հայաստանում իր մշտական բնակության, բնակման, ղեկավարման վայրի, ստեղծման վայրի կամ որևէ այլ համանման չափանիշի հիման վրա,
բ) Արաբական Միացյալ Էմիրությունների դեպքում՝ Արաբական Միացյալ Էմիրություններում մշտական բնակություն ունեցող կամ Արաբական Միացյալ Էմիրությունների քաղաքացիություն ունեցող ցանկացած անձ և Արաբական Միացյալ Էմիրություններում ստեղծված ընկերություն:
2. 1-ին կետի նպատակով «Պայմանավորվող պետության ռեզիդենտ» տերմինը ներառում է.
ա) այդ պետության կառավարությունը և նրա ցանկացած քաղաքական ստորաբաժանումը, տեղական իշխանության մարմինը կամ ֆինանսական հաստատությունը,
բ) այդ պետության հանրային իրավունքի համաձայն` այդ պետությունում ստեղծված կառավարական հաստատությունը:
3. Այն դեպքում, երբ 1-ին կետի դրույթներին համապատասխան` ֆիզիկական անձը հանդիսանում է երկու Պայմանավորվող պետությունների ռեզիդենտ, նրա կարգավիճակը որոշվում է հետևյալ կերպ.
ա) նա համարվում է միայն այն Պայմանավորվող պետության ռեզիդենտը, որտեղ մշտապես բնակվում է, իսկ եթե նա մշտապես բնակվում է երկու պետություններում, ապա համարվում է միայն այն պետության ռեզիդենտը, որի հետ նրա անձնական և տնտեսական կապերը (կենսական շահերի կենտրոն) առավել սերտ են,
բ) եթե հնարավոր չէ որոշել այն պետությունը, որտեղ գտնվում է նրա կենսական շահերի կենտրոնը, կամ եթե նա պետություններից ոչ մեկում մշտապես չի բնակվում, նա համարվում է միայն այն Պայմանավորվող պետության ռեզիդենտը, որտեղ սովորաբար բնակվում է.
գ) եթե նա սովորաբար բնակվում է երկու Պայմանավորվող պետություններում էլ կամ նրանցից և ոչ մեկում սովորաբար չի բնակվում, նա համարվում է միայն այն Պայմանավորվող պետության ռեզիդենտը, որի քաղաքացին է.
դ) եթե նրա կարգավիճակը չի կարող որոշվել c) ենթակետի դրույթներին համապատասխան, ապա Պայմանավորվող պետությունների իրավասու մարմինները հարցը կլուծեն փոխադարձ համաձայնությամբ:
4. Այն դեպքում, երբ 1 և 2 կետերի դրույթներին համապատասխան` ֆիզիկական անձից տարբերվող անձը հանդիսանում է երկու Պայմանավորվող պետությունների ռեզիդենտ, ապա նա համարվում է միայն այն Պայմանավորվող պետության ռեզիդենտը, որի օրենքի համաձայն ստեղծված է: