Անցնել բովանդակությանը

Հոդված 2. Համաձայնագրի գործողությունը հարկերի նկատմամբ

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 2. Համաձայնագրի գործողությունը հարկերի նկատմամբ

1. Սույն Համաձայնագիրը կիրառվում է Պայմանավորվող պետության կամ նրա քաղաքական ստորաբաժանումների կամ տեղական իշխանության մարմինների կողմից սահմանված եկամուտների և գույքի հարկերի նկատմամբ՝ անկախ դրանց գանձման եղանակից:

2. Եկամուտների և գույքի հարկեր են համարվում ամբողջ եկամտի, ամբողջ գույքի, կամ եկամտի կամ գույքի առանձին տարրերի նկատմամբ սահմանված բոլոր հարկերը, ներառյալ շարժական կամ անշարժ գույքի օտարումից առաջացած եկամտի հավելաճի, ձեռնարկությունների վճարած աշխատավարձի կամ ռոճիկի ընդհանուր գումարի, ինչպես նաև գույքի արժեքի հավելաճի նկատմամբ հարկերը:

3. Սույն Համաձայնագիրը կիրառվում է, մասնավորապես, գոյություն ունեցող հետևյալ հարկերի նկատմամբ.

ա) Հայաստանի Հանրապետության դեպքում՝

i) շահութահարկ,

ii) եկամտահարկ,

iii) գույքահարկ,

iv) հողի հարկ,

(այսուհետ՝ «հայկական հարկ»).

բ) Արաբական Միացյալ Էմիրությունների դեպքում`

i) շահութահարկ,

ii) եկամտահարկ,

iii) լրացուցիչ գանձումներ.

(այսուհետ՝ «Արաբական Միացյալ Էմիրությունների հարկ»):

4. Սույն Համաձայնագիրը կիրառվում է նաև նույնական կամ ըստ էության համանման ցանկացած հարկերի նկատմամբ, որոնք կսահմանվեն սույն Համաձայնագրի ստորագրումից հետո ի լրումն գոյություն ունեցող հարկերի կամ դրանց փոխարեն: Պայմանավորվող պետությունների իրավասու մարմինները միմյանց կծանուցեն իրենց համապատասխան հարկային օրենքներում կատարված էական փոփոխությունների մասին:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։