Հոդված 27
Հոդված 27.
Տեղեկատվության փոխանակում
1. Պայմանավորվող պետությունների իրավասու մարմինները փոխանակում են այնպիսի տեղեկություն, որն անհրաժեշտ է սույն Համաձայնագրի կամ Համաձայնագրում ընդգրկված հարկերի վերաբերյալ Պայմանավորվող պետությունների ներքին օրենքների դրույթների կիրառման համար՝ այնքանով, որքանով այդ օրենքներով սահմանած հարկումը չի հակասում սույն Համաձայնագրին: Պայմանավորվող պետության կողմից ստացված ցանկացած տեղեկատվություն համարվում է գաղտնի, ինչպես այդ պետության ներքին օրենքների սահմաններում ստացված տեղեկատվությունը և կարող է հայտնվել միայն այն անձանց կամ մարմիններին (ներառյալ՝ դատարանները և վարչական մարմինները), որոնք զբաղվում են Համաձայնագրով ընդգրկված հարկերի գնահատմամբ կամ գանձմամբ, հարկադիր բռնագանձմամբ կամ դատական հետապնդմամբ, կամ բողոքարկումների քննարկմամբ: Այդպիսի անձինք կամ մարմինները տեղեկատվությունը օգտագործում են միմիայն այդպիսի նպատակների համար: Նրանք կարող են հրապարակել տեղեկատվությունը բաց դատական նիստի ընթացքում կամ դատական որոշումների ժամանակ:
2. 1-ին կետի դրույթները ոչ մի դեպքում չեն կարող մեկնաբանվել որպես Պայմանավորվող պետությանը պարտավորեցնող.
a) իրականացնելու այդ կամ մյուս Պայմանավորվող Պետության օրենքներին և վարչական գործավարությանը հակասող վարչական միջոցառումներ.
b) ներկայացնելու տեղեկատվություն, որը հասանելի չէր այդ կամ մյուս Պայմանավորվող Պետության օրենքներով կամ սովորական վարչական գործավարության ընթացքում.
c) ներկայացնելու տեղեկատվություն, որը բացահայտում է որևէ առևտրական, ձեռնարկատիրական, արդյունաբերական, առևտրային կամ մասնագիտական գաղտնիք, կամ առևտրական գործընթաց, կամ տեղեկատվություն, որի բացահայտումը հակասում է պետական քաղաքականությանը (հասարակական կարգին):