Անցնել բովանդակությանը

Հոդված 11

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 11.

Տոկոսներ

1. Պայմանավորվող պետությունում առաջացող և այդպիսի տոկոսների փաստացի սեփականատեր հանդիսացող մյուս Պայմանավորվող Պետության ռեզիդենտին վճարված տոկոսները ենթակա են հարկման միայն այդ մյուս Պայմանավորվող պետությունում:

2. «Տոկոսներ» տերմինը սույն հոդվածում օգտագործելիս նշանակում է եկամուտ ցանկացած տեսակի պարտապահանջներից, անկախ հիպոթեքային ապահովումից և անկախ պարտապանի շահույթին մասնակցության իրավունքի առկայությունից, և, մասնավորապես, եկամուտ կառավարական արժեթղթերից և պարտատոմսերից կամ փոխառության տոմսերից, ներառյալ այդպիսի արժեթղթերի, պարտատոմսերի և փոխառության տոմսերի հետ կապված պարգևավճարներն ու մրցանակները, ինչպես նաև այն եկամուտը, որը ենթակա է նույն հարկային կարգավորման, ինչ որ դրամային միջոցների փոխառության դիմաց եկամուտը՝ այն Պայմանավորվող պետության հարկային օրենքներով, որտեղ առաջացել է այդ եկամուտը: Ժամկետանց վճարման համար գանձվող տույժերը սույն հոդվածի նպատակով որպես տոկոսներ չեն դիտարկվում:

3. 1-ին կետի դրույթները չեն կիրառվում, եթե տոկոսների փաստացի սեփականատերը, հանդիսանալով Պայմանավորվող պետության ռեզիդենտ, ձեռնարկատիրական գործունեություն է իրականացնում մյուս Պայմանավորվող պետությունում, որտեղ առաջանում են տոկոսները՝ այդ մյուս պետությունում գտնվող մշտական հաստատության միջոցով, կամ անկախ անձնական ծառայություններ է մատուցում մյուս Պայմանավորվող պետությունում՝ այդ մյուս պետությունում գտնվող հաստատուն բազայի միջոցով և պարտապահանջը, որի կապակցությամբ վճարվում են տոկոսները իրապես կապված է այդպիսի մշտական հաստատության կամ հաստատուն բազայի հետ:

4. Տոկոսները համարվում են առաջացած Պայմանավորվող պետությունում, եթե վճարողն այդ Պայմանավորվող պետության ռեզիդենտ է: Սակայն, այն դեպքում, երբ տոկոսներ վճարող անձը, անկախ Պայմանավորվող պետության ռեզիդենտ լինելու կամ չլինելու հանգամանքից, Պայմանավորվող պետությունում ունի մշտական հաստատություն կամ հաստատուն բազա, որոնց կապակցությամբ առաջացել է պարտքը, որի տոկոսները վճարվում են և այդպիսի տոկոսների վճարման ծախսերը կրում է այդպիսի մշտական հաստատությունը կամ հաստատուն բազան, ապա այդպիսի տոկոսները համարվում են առաջացած այն Պայմանավորվող պետությունում, որտեղ գտնվում է մշտական հաստատությունը կամ հաստատուն բազան:

5. Այն դեպքում, երբ վճարողի և տոկոսների փաստացի սեփականատիրոջ, կամ նրանց երկուսի և որևէ այլ անձի միջև հատուկ հարաբերությունների պատճառով, պարտապահանջին վերաբերող վճարված տոկոսների գումարը գերազանցում է այն գումարին, որը կհամաձայնեցվեր վճարողի և փաստացի սեփականատիրոջ միջև նման հարաբերությունների բացակայության դեպքում, ապա սույն հոդվածի դրույթները կիրառվում են միայն վերջինը հիշատակված գումարի նկատմամբ: Այդ դեպքում վճարումների ավելցուկային մասը մնում է հարկման ենթակա յուրաքանչյուր Պայմանավորվող Պետության օրենքներին համապատասխան` հաշվի առնելով սույն Համաձայնագրի այլ դրույթները:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։